Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Միջազգային

Բաքվից հնչող հասկացությունները կարող են ընկալվել ՀՀ տարածքի նկատմամբ հավակնությունների համակարգ. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Բաքվի պետական ​​համալսարանի և Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից համատեղ կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով 1-ին միջազգային գիտաժողովի մասնավորապես Թուրքիայի մեծ մեջլիսի անդամ, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Շամիլ Այրըմի ելույթին։

«Այրըմի ելույթը Արևմտյան Ադրբեջանի նարատիվի քաղաքական առաջմղման հերթական օրինակն է, որտեղ պատմական, մշակութային և հումանիտար թեմաները միահյուսվում են տարածքային պահանջների հետ։ Թեև ելույթում բազմիցս օգտագործվում են «խաղաղություն», «մարդու իրավունքներ», «արժանապատիվ վերադարձ» և «հաշտություն» ձևակերպումները, ամբողջ խոսքը կառուցված է այն գաղափարի շուրջ, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասը պետք է դիտարկվի որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» և վերադարձի իրավունքի մասին խոսույթը վերածվում է քաղաքական նախագծի։

Այրըմը պնդում է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի պահանջը խաղաղության կարևոր նախապայման է և ուղղված չէ Հայաստանի դեմ։ Սակայն նման ձևակերպումը հակասական է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ինքնիշխան պետության տարածքում բնակչության զանգվածային վերադարձի քաղաքական պահանջի առաջադրմանը։ Ելույթում շարունակաբար օգտագործվում է «պատմական արդարության վերականգնում» արտահայտությունը և թեև այն ներկայացվում է որպես մարդու իրավունքների խնդիր, բացակայում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը վերաբերող որևէ հիշատակում։

Ելույթի ամենակարևոր գաղափարական առանցքը «Վերադարձի հայեցակարգն» է, որը ներկայացվում է որպես մարդու իրավունքների վրա հիմնված նախաձեռնություն։ Սակայն դրա շուրջ կառուցված ամբողջ բառապաշարը՝ կապված պատմական հողերի, պատմական արդարություն, հայրենիք վերադարձի, Երևանի հիշողության վերականգնման հետ փաստում է, որ խոսքը մարդու  իրավունքների մասին չէ։ Այդ հասկացությունները ստեղծում են պատմական պահանջատիրության քննարկում, որը կարող է ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ  հավակնությունների համակարգ։

Ընդհանուր առմամբ, և տվյալ միջոցառման կազմակերպման փաստը, և Շամիլ Այրըմի ելույթները «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի միջազգային լեգիտիմացման փորձ են հանդիսանում։ Դրանք հիմնված են ընտրված իրադարձությունների վրա, որտեղ ընդգծվում են միայն մի կողմի կորուստները, իսկ մյուսի փորձառությունները դուրս են մնում քննարկումից»,- գրել է կայքը։