Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցությունները վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի վերանշանակման մասին։ «Փաստի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հենց նրան կրկին վստահել իշխանական բուրգի այդ առանցքային պաշտոնը։
Հատկանշական է, որ տարբեր ժամանակներում համառորեն լուրեր էին պտտվում Հարությունյանին փոխվարչապետի կամ այլ բարձր պաշտոնների նշանակելու հավանականության մասին։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արայիկ Հարությունյանն ինքը նման ցանկություն չունի. նա նախընտրում է շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում։
Քաղաքական կուլիսներում գաղտնիք չէ, որ չնայած պաշտոնական սանդղակով աշխատակազմի ղեկավարի դիրքը չի հանդիսանում երկրի երկրորդ դեմքը, գործնականում Հարությունյանն այսօր համարվում է Փաշինյանից հետո Հայաստանում ամենաազդեցիկ պաշտոնյան։ Տարիների ընթացքում նրան հաջողվել է դառնալ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի անձը, ինչն էլ կանխորոշում է նրա ներկայիս դիրքերի անսասանությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...