Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Մամուլի տեսություն

Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին հայացքից կարող է թվալ, որ փոքր պետության ղեկավարի նկատմամբ արտաքին դերակատարների ընդգծված և հրապարակային աջակցությունը նշան է կայունության, ներդրումային կանխատեսելիության ու միջազգային ինտեգրման, ուստիև՝ դրական միտում, օրինակ՝ Հայաստանի պես երկրի համար, որտեղ անվտանգային տուրբուլենտությունն ու տնտեսական խոցելիությունը սուր իրականություններ են։

Սակայն փոքր պետությունների քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերությունների և ընտրական վարքաբանության ավելի խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ նման աջակցությունը հաճախ վերածվում է կախվածությունների շղթայի, որի յուրաքանչյուր օղակը սահմանում է ոչ թե ազգային ռազմավարության ազատ ձևակերպման հնարավորությունը, այլ արտաքին օրակարգերի ներմուծման պարտավորությունը։ Առավել ևս, երբ այդ ղեկավարը չունի հանրային աջակցություն:

«Օգնելու» հռետորաբանության և «կառավարման վրա ազդելու» իրական մեխանիզմների միջև երկփեղկվածությունը հատկապես տեսանելի է այն ժամանակ, երբ աջակցությունը զուգորդվում է իշխանության «վերարտադրելիության» ցանկության հետ. այսինքն՝ ոչ միայն տվյալ պահի քաղաքական կազմավորումը պահելու, այլև այն երկարաձգելու ակնկալիքով։ Այստեղ փոքր պետության շահերի աղճատումը սկսում է ընդլայնվող շրջան գծել, որովհետև արտաքին ուժերի ռացիոնալ ընտրությունը ռեալպոլիտիկի տրամաբանությամբ է պայմանավորված՝ նրանք պաշտպանում են այն դերակատարին, որի կանխատեսելի վարքագիծն առավելագույնս համապատասխանում է իրենց առաջնահերթություններին, նույնիսկ եթե այդ նախապատվությունները բախվում են տվյալ երկրի կենսական շահերին։

Երբ արտաքին դերակատարների «խիստ աջակցության» գործիքակազմը առարկայանում է, փոքր պետության ներսում ձևավորվում է «պատվիրված կայունության» ռեժիմ, որտեղ իշխանության շարունակականությունը դառնում է ոչ թե արդյունք լայն հանրային վստահության և ինստիտուցիոնալ արդյունավետության, այլ արտաքին ակնկալիքների բավարարումից բխող ներգրավվածության։

Փոքր պետության դեպքում անվտանգային օրակարգը միշտ էլ ծանրակշիռ է, և հենց այստեղ է, որ «աջակցության» սիմվոլիկան դառնում է գործնական լծակ։ Երբ արտաքին դերակատարները պարզ ազդակ են ուղարկում, որ աջակցում են առաջնորդի վերարտադրությանը, դա սովորաբար պայմանավորվում է երեք փոխկապակցված բաղադրիչով՝ կանխատեսելիություն, ենթարկվողություն և ծախսերի տեղափոխում։

Կանխատեսելիությունը վերաբերում է նրան, որ նույն թիմի հետ շարունակական աշխատանքը նվազեցնում է բանակցային անորոշությունը և արգելափակում է քաղաքական շրջադարձերը, որոնք կարող են վերաձևել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Ենթարկվողությունը վերաբերում է կոնկրետ պահանջների կատարմանը՝ լինի դա սահմանազատման հարցում միակողմանի քայլերի հանդուրժում, պատմական-մշակութային օրակարգի թիրախավորում հանուն «խաղաղության խորհրդանիշերի», թե անվտանգության բազմավեկտորության արհեստական նեղացում հօգուտ մեկ առանցքի։ Իսկ ծախսերի տեղափոխումը նշանակում է, որ արտաքին դերակատարն իր տարածաշրջանային ծրագրերի քաղաքական, ֆինանսական կամ իմիջային մի մասը «վերջնականացնում» է փոքր պետության հաշվին՝ ակնկալելով, որ վերջինս կընդունի որոշումների այնպիսի փաթեթ, որը ներսում բարձր գին ունի, բայց դրսում ներկայացվում է իբրև մեծ ձեռքբերում։ Արդյունքում փոքր պետությունը դառնում է ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ։ Առաջին հայացքից այն օգտվում է «հովանավորության» տանիքից, բայց երկարաժամկետում կորցնում է ինքնուրույն ծրագիր գծելու և այն պաշտպանելու կարողությունը։

Հայաստանի օրինակով հաճախ դիտարկվող պարադոքսն այն է, որ թվում է, թե իշխանությունն արտաքին աջակցության միջոցով գեներացնում է խաղաղության և զարգացման հնարավորություն, մինչ իրականում աճում են այն ռիսկերը, որոնք բախվում են համազգային շահերի հետ։ Ի մասնավորի՝ մի կողմից իշխանությունը քայլեր է անում, որոնք ընկալվում են որպես միակողմանի զիջումներ թուրքադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, իսկ մյուս կողմից՝ անընդհատ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անտեսելով տնտեսական և անվտանգության փոխկապակցվածությունը։ Ուստի, բնական է, որ իշխանությունը ստանում է միաժամանակ տարբեր ուղղություններից «աջակցություն», բայց այդ աջակցությունների կոնվերգենցիան չի ծառայում պետության շահերին, այլ միտված է տարբեր արտաքին օրակարգերի հատման կետին, որտեղ Հայաստանը վերածվում է հարմարեցվող փոփոխականի։

Արևմուտքի կողմից շեշտվող «ժողովրդավարական լեգիտիմության» դրոշմը և Թուրքիայի կողմից տրվող «գործնական շփումների» պատրանքը կարող են կարճաժամկետ կտրվածքով ապահովել իշխանության պահպանման հարթություն, սակայն երկարաժամկետ հատվածում դրանք դառնում են նոր պահանջների պատվանդան, որոնք ուղղված են արտաքին դերակատարների շահերի սպասարկմանը՝ «պահպանել կուրսը», «չվերադառնալ անցյալին», «չխաթարել ձեռք բերվածը»։ Այդպիսով՝ իշխանության «վերարտադրությունը» ստանում է ոչ թե ներքին որակավորման գնահատական, այլ արտաքին պատվերի հավաստագիր։

Անշուշտ, փոքր պետությունը չի կարող և չպետք է իզոլացվի աշխարհի մեծ գործընթացներից. դաշնակիցների, գործընկերների, տնտեսական շուկաների, տեխնոլոգիական կապերի բացակայությունը կործանարար է։ Հարցն այստեղ դրվում է այլ կերպ՝ արտաքին աջակցությունը պետք է լինի ոչ թե իշխանության անձնավորված վերարտադրության, այլ ինստիտուտների ամրապնդման և ինքնիշխան օրակարգի տարողունակության վրա կենտրոնացած։ Երբ աջակցությունը գնալով ավելի է կապվում կոնկրետ ղեկավարի մնալու հետ, տեղի է ունենում ինստիտուցիոնալ վերադասավորում. պետությունը նեղանում է անձի չափերով, իսկ անձը լայնանում է պետության չափերով։ Սա երկու մակարդակով կործանարար է. ներսում այն խեղում է օրենքների գերակայությունը, դատական անկախության հնարավորությունը և հաշվետվողականության մեխանիզմները, դրսում այն մարում է բանակցային պաշարը, որովհետև արտաքին դերակատարները դիտարկում են ոչ թե պետության շահերը, այլ ղեկավարի թույլ կողմերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում