Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Ժամանց

«Խորհրդավոր ընթրիք». նոր նախագիծ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ

Հունիսի 15- ին՝  PanArmenian TV-ի յութուբյան ալիքով կկայանա «Խորհրդավոր  ընթրիք» նախագծի պրեմիերան: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանն ու պատմեց առաջին մանրամասները.

«Խորհրդավոր ընթրիք» անվանումը միաժամանակ հղում է և՛ պատմությանը, և՛ մարդու ներաշխարհին։ Աստվածաշնչում վերջին ընթրիքը դարձավ մի պահ, որտեղ նույն սեղանի շուրջ նստած էին հավատարմությունը, սերը, կասկածը և դավաճանությունը։ Այդ պահին ոչ բոլորը գիտեին, թե ինչ է թաքնված մյուսի սրտում, և հենց այդ անտեսանելի ճշմարտություններն էին ընթրիքը դարձնում խորհրդավոր»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Մխիթարյանն ու հավելեց, որ այս անվանումը հիշեցնում է, որ յուրաքանչյուր հանդիպման մեջ կա բացահայտելու բան, և երբեմն ամենամեծ խորհուրդը ոչ թե ասված խոսքերն են, այլ այն, ինչ մարդը դեռ չի ասել։

Նրա խոսքով՝ հեռուստասերիալը պատմություն է  ընկերության ու  ստի մասին, բառեր, որ առաջին հայացքից չեն կարող գրվել  նույն նախադասության մեջ: «Տարիներ առաջ չգիտակցված դավաճանությունը, դառնում է այն թելը, որ կապում է ներկան անցյալին ու  անընդհատ ստիպում հետ նայել: Մենք սովոր ենք սուտն ու ճշմարտությունը բաժանել սևի ու սպիտակի, բայց       կյանքը հաճախ ապրում է այդ երկու գույների միջև։ Լինում են պահեր, երբ մի չասված ճշմարտություն կամ մեղմացված իրականություն մարդուն ժամանակ է տալիս ուժ հավաքելու, ցավին  դիմանալու,կամ նոր հարվածին դիմակայելու համար: Բայց նույնիսկ այն սուտը, որը ծնվում է բարի մտադրությունից, ունի իր գինը, որովհետև ճշմարտությունը վաղ թե ուշ պահանջում է իր տեղը։ Այդ պատճառով հարցը ոչ թե այն է, թե արդյոք սուտը կարող է փրկել, այլ այն, թե ինչ է այն փրկում և ինչ արժեքով»,- մանրամասնեց Անահիտ Մխիթարյանը:

Նախագծի պրոդյուսերը Ելենա Արշակյանն է,  ռեժիսորը՝ Գոհար Արշակյանը: Սցենարիստի խոսքով՝  նախագծում շատ հետաքրքիր ու սիրված դերասաններ են ներգրավված: «Առաջին անգամ աշխատելու ենք Վահագն Մարգարյանի հետ, հուսով եմ, որ մեր համագործակցությունը լավ արդյունք կտա: Հատուկ նախագծում նկարահանվելու համար Մոսկվայից ժամանել է նաև դերասան Հմայակ Հակոբյանը:

Դերասանական կազմում կտեսնեք նաև  Դավիթ Հարությունյանին, Մարիամ Դավթյանին,Նոնա Սաֆարյանին,  Ադրինե Աճեմյանին, Պավել Թադևոսյանին, Էրիկ Կրբաշյանին»:

Խոսելով սերիալի ձևաչափի մասին՝ նա նշեց, որ  այս անգամ հանդես են գալու նոր ձևաչափով, սերիալը կցուցադրվի Յութուբ հարթակում 12  րոպեանոց սերիաներով: «Ձևաչափը նոր է  հայկական մեդիատիրույթում, հուսով եմ՝  այս տարբերակը կընդունվի և կսիրվի»,- ամփոփեց Անահիտ Մխիթարյանը:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Ադրինե Աճեմյանը խոսելով իր կերպարի մասին՝ նշել էր, որ կերպարը բոլորովին նման չէ իր նախորդ դերերին։ «Շատ խաղալու տեղ ունեմ։ Կերպարս հոգեբանական ծանր վիճակում գտնվող աղջիկ է, որը կանգնած է մեծ խնդրի առաջ։ Չեմ ուզում շատ բան ասել, բայց կարող եմ նշել, որ կինոյի դասական «չար աղջիկը» չէ»։