Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Մամուլի տեսություն

Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական հասարակարգերում ընտրությունների լեգիտիմությունը սոսկ քվեարկության օրվա տեխնիկական արձանագրությունը չէ։ Այն մի ողջ շղթա է, որը խարսխված է երեք հիմնարար սկզբունքի վրա՝ մրցակիցների համար հավասար պայմանների ապահովում, հանրային ազատ ու անկաշկանդ խոսույթի առկայություն և քվեարկության արդյունքների անձեռնմխելիություն։ Երբ այս շղթայի օղակները սկսում են կանխամտածված կերպով խարխլվել հենց առաջին իսկ օրվանից, ապա վերջնարդյունքը չի կարող արտահայտել ժողովրդի իրական կամքը։ Գործընթացի համակարգված դիտարկումը ցույց է տալիս, թե ինչպես նախընտրական փուլից առաջ խաղի կանոնների կամայական փոփոխությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, հանրությանը պարտադրված գոյաբանական վախերը, երկակի ստանդարտների վրա հիմնված իրավական ու վարչական ճնշումները և, ի վերջո, հետընտրական մանիպուլ յացիաները հանգեցրին ընտրությունների լեգիտիմության լիակատար փլուզման։

Այս ամբողջ գործընթացի քաղաքական ու իրավական խոտորումները մեկնարկեցին ընտրություններից դեռևս կարճ ժամանակ առաջ, երբ իշխանության կողմից իրականացվեց խաղի կանոնների կտրուկ ու միակողմանի փոփոխություն։ Չնայած գործող օրենսդրությունը լիարժեքորեն թույլ էր տալիս կոնկրետ անձի անունով քաղաքական դաշինքների ձևավորումն ու մասնակցությունը, ընտրական շեմին կանգնած ընդդիմադիր ուժերին պարզապես արգելվեց հանդես գալ այդ ձևաչափով

Այս քայլն ուներ հստակ քաղաքական նպատակ՝ կոտրել ընդդիմության կազմակերպչական ու բրենդային առավելությունները և մեկնարկային փուլում արդեն խաթարել հավասար մրցակցության սկզբունքը։

Հենց այս կամայական արգելքին հաջորդեց իրավական իսկական վակխանալիան, որն ուղղվեց ընդդիմադիր շտաբների և կառույցների դեմ։ Այս իրավական ճնշումների աննախադեպ մասշտաբը դրսևորվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրինակով. կուսակցության ամենաակտիվ անդամներից շուրջ 700 հոգի՝ շտաբի պետեր, տարածքային և մարզային պատասխանատուներ, հայտնվեցին քրեական հետապնդումների, կալանքի կամ տնային կալանքի տակ։ Սա ուղղակի կոտրեց կուսակցության կազմակերպչական ողնաշարը՝ պարալիզացնելով ողջ քարոզչական և կազմակերպչական աշխատանքները։

Իրավական ճնշումների այս նույն շղթայի մեջ իշխանությունը կիրառեց հաջորդ համակարգված հարվածը՝ թիրախավորելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնապես ձևակերպված աշխատակիցների գործունեությունը։ Թեև կուսակցության անձնակազմն ու ակտիվիստները ձևակերպված էին օրենքի տառին համապատասխան, նրանց ամենօրյա աշխատանքային պարտականությունների համար վճարվող օրինական աշխատավարձերը իրավապահ մարմինների կողմից կանխամտածված կերպով սկսեցին որակվել ու հանրությանը ներկայացվել որպես «ընտրակաշառք»։ Օրինական ֆինանսական հարաբերությունների այսպիսի արհեստական ու աբսուրդային տրանսֆորմացիան հիմք դարձավ կուսակցության անդամների դեմ իրականացվող համատարած բռնաճնշումների, զանգվածային խուզարկությունների և անհիմն կալանավորումների համար՝ նպատակ ունենալով ամբողջությամբ կաթվածահար անել քաղաքական ուժի ֆինանսատնտեսական և կազմակերպչական կենսագործունեությունը։

Քաղաքական հալածանքների և ուղղորդված արդարադատության ամենացայտուն օրինակը դարձավ վարչապետի ուղիղ հրահանգով ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարի թիրախավորումը։ Երկրի ղեկավարն անձամբ ամբիոնից հնչեցրեց մեղադրանքներ վերջինիս գործունեության վերաբերյալ՝ ուղղակիորեն կապելով այն «պետական դավաճանության» ծանրագույն հոդվածի հետ։ Այս հրապարակային քաղաքական դատավճռից անմիջապես հետո իրավապահ ողջ համակարգը շտապեց «իրավական կոստյում» հագցնել քաղաքական պատվերին, ինչի արդյունքում ընդդիմադիր գործիչը շինծու հիմքերով կալանավորվեց։ Ընդդիմության նկատմամբ այս ռեպրեսիվ տրամաբանությունը շարունակվեց նաև հետընտրական փուլում, երբ իրավապահները խուզարկություններ սկսեցին Անդրանիկ Թևանյանի համախոհ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի բնակարանում (ով Թևանյանի հետ միասին դեռ ավելի վաղ վայր էր դրել պատգամավորական մանդատը)՝ ցույց տալով, որ իշխանությունը նպատակ ունի երկարաձգել տեռորի շղթան և ճնշել ցանկացած այլախոհություն։

Այս իրավական տեռորին զուգահեռ՝ հանրային տիրույթ ներարկվեց թունավոր ու ագրեսիվ խոսույթ՝ հասարակությանը պարտադրելով «վախ վաճառելու» մարտավարությունը։ Նախընտրական առաջին իսկ օրերից հնչող պաշտոնական բառապաշարը, որը հագեցած էր մրցակիցներին «սատկացնելու», «նստացնելու», «կզզացնելու» կամ «ջախջախելու» բացահայտ սպառնալիքներով, հասարակության մեջ ձևավորեց հոգեբանական տեռորի իսկական մթնոլորտ։ Նման ատելության խոսքի պաշտոնականացումը կաշկանդեց ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը։ Ավելին, ցանկացած քաղաքացի, ով նախընտրական շրջանում համարձակվեց հրապարակային հանդիպումների ժամանակ բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ կամ բարձրացնել անհաճո հարցեր, անմիջապես ենթարկվեց դաժան թիրախավորման և հալածանքների։ Դրա վառ օրինակներից է մետրոյում արցախցի աղջկա դեպքը, որն իշխանական քարոզչամեքենայի կողմից լկտիաբար թիրախավորվեց։ Նույն տրամաբանությամբ, Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի մասնակից բժշկուհին համակարգված թիրախավորվեց ինչպես իշխանության կողմնակիցների կողմից, այնպես էլ իր իսկ աշխատավայրում, ինչը ցույց տվեց, որ քաղաքական հայացքների համար մարդուն կարող են հալածել նաև մասնագիտական միջավայրում։ Իսկ Արթուր Օսիպյանի դեպքը ցույց տվեց համակարգի ողջ ռեպրեսիվ էությունը. հրապարակային բանավեճից հետո նրան պարզապես բանտ նետեցին, և 20 օրից ավելի տևած հացադուլից հետո, միայն քաղհասարակության ներկայացուցիչների երաշխավորությամբ, օրերս նա ազատ արձակվեց։ Նմանատիպ բազմաթիվ օրինակները հստակ ազդակ էին ողջ հանրությանը, ինչը չէր կարող ահաբեկման ու վախի համատարած մթնոլորտ չստեղծել նախընտրական Հայաստանում։

Այս ամենին գումարվեց այն ահաբեկող թեզը, թե սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում արդեն իսկ սեպտեմբերին երկրին սպասվում է աղետաբեր ու կործանարար պատերազմ։ Նման պնդումն ուղղակիորեն զրկեց հասարակությանը նորմալ, սթափ ու կշռադատված ընտրություն կատարելու հիմնարար իրավունքից։ Հանրության մի ստվար հատված, զուրկ լինելով խորքային քաղաքական-անալիտիկ կարողություններից, հայտնվեց ապատեղեկատվության և սարսափի ազդեցության տակ՝ քվեարկելով ոչ թե հանուն գաղափարների կամ զարգացման ծրագրերի, այլ ամբողջությամբ անվտանգային սպառնալիքներից ու պատերազմի արհեստականորեն ստեղծված ուրվականից խուսափելու տրամաբանությամբ։

Միևնույն ժամանակ, ընտրական գործընթացի անհավասարությունն ու ընտրովի արդարադատությունն ի հայտ եկան իրավապահ համակարգի գործելաոճում, որտեղ կիրառվեցին բացահայտ երկակի ստանդարտներ։ Քարոզարշավի ընթացքում ընդդիմության կողմից հանրայնացվեցին բազմաթիվ ծանրակշիռ փաստեր իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի զանգվածային կիրառման մասին՝ դպրոցների, մանկապարտեզների և համայնքային հիմնարկների աշխատողների ներգրավմամբ։ Սակայն իշխանական ճամբարում արձանագրված այս համակարգային խախտումների դեպքում իրավապահ համակարգը դրսևորեց լիակատար անգործություն, մինչդեռ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվեցին աղմկոտ, ցուցադրական ձերբակալություններ և «մասկի շոուներ»։

Այս ամբողջ գործընթացի տրամաբանական և ամենավտանգավոր հանգրվանը դարձավ ընտրական արդյունքների ամփոփման փուլը։ Ամենաաղմկահարույց զարգացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տեղամասային արդյունքների պաշտոնական վերահաշվարկից և անհրաժեշտ շտկումներից հետո ակնհայտ դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, այնուամենայնիվ, հաղթահարում է խորհրդարանական 4 տոկոսանոց անցողիկ շեմը։ Տեսնելով, որ մաթեմատիկական ու վարչական սովորական մանիպուլ յացիաներն այլևս արդյունք չեն տալիս, իշխանությունը դիմեց աննախադեպ ու բացահայտ «կացնային» քայլի։ Այն երկու ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր համեմատաբար բարձր և վճռորոշ քանակի քվեներ, ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն և ամբողջությամբ չեղյալ հայտարարվեցին։ Ձայների ընտրովի և կոպիտ ոչնչացման այս վերջին քայլով իշխանությունը փորձում է ընդդիմադիր ուժին դուրս մղել խորհրդարանից՝ ուղղակիորեն ապալեգիտիմացնելով ապագա խորհրդարանը և այն զրկելով հանրության իրական քվեների արտացոլումը լինելու հնարավորությունից։

Երբ քաղաքական համակարգը ձևավորվում է ոչ թե քաղաքացիների ազատ կամքի դրսևորմամբ, այլ խաղի կանոնների կամայական փոփոխությամբ, 700 ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումներով, օրինական աշխատավարձերը որպես ընտրակաշառք որակելով ու դրա հիման վրա համատարած տեռոր իրականացնելով, հանրային հանդիպումների ժամանակ այլախոհների ու բանավիճողների բացահայտ հալածանքներով, աշխատանքի վայրում ու համակարգված կերպով թիրախավորումներով, կալանավորումներով, հոգեբանական տեռորով, պատերազմի վախի ներարկմամբ, վարչական ռեսուրսի անպատիժ կիրառմամբ, երկրի ղեկավարի ուղիղ հրահանգներով ընդդիմադիրների կալանավորմամբ, երկակի ստանդարտների իրավակիրառ պրակտիկայով ու տեղամասային արդյունքների կոպիտ ու մեխանիկական չեղարկմամբ, այդպիսի ընտրությունները բացարձակապես զուրկ են լեգիտիմությունից. դրանք չեն կարող արտահայտել հանրության իրական տրամադրություններն ու ձայների իրական պատկերը։ Ստեղծված իրավիճակում, երբ խորհրդարանական կազմն արհեստականորեն սրբագրված է, միակ իրավական և քաղաքական ելքը սույն արդյունքների անվավեր ճանաչումն է և նոր, արդար, հավասար ու անկաշկանդ պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ժողովրդի իշխանությունը վերականգնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում