Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանը և Միացյալ Նահանգները 60 օր բանակցություններ կվարեն մնացած վիճելի հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լույս հունիսի 15-ի գիշերը հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Ուրբաթ օրը տեղի կունենա պաշտոնական ստորագրումը, և երկու պատվիրակությունների ղեկավարները բանակցություններ կանցկացնեն հետագա բանակցային քայլերը հստակեցնելու շուրջ։ Մինչ այդ կստուգվի ամերիկյան կողմի հանձնառությունը պատերազմը դադարեցնելու, շրջափակումը վերացնելու և ակտիվները ազատելու հարցում», – ասել է Քազեմ Ղարիբաբադին, որի խոսքը մեջբերում է Press TV-ն։
Իրանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ այս բանակցությունները կսկսվեն միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...