ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հերթական անգամ մերժել է մի բանաձև, որը փաստացի ԱՄՆ վարչակազմին պարտադրում էր դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։
Կոնգրեսի վերին պալատում ընթացակարգային քվեարկության ընթացքում այս փաստաթղթին կողմ է քվեարկել 47 օրենսդիր, դեմ՝ 48-ը։ ԱՄՆ իշխող Հանրապետական կուսակցությունից բանաձևին կողմ է քվեարկել չորս օրենսդիր։ Դեմոկրատների շրջանում դեմ է արտահայտվել միայն մեկ սենատոր։
Նմանատիպ փաստաթուղթ հունիսի 3-ին հավանության էր արժանացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։
ԱՄՆ Սահմանադրությունը պատերազմ հայտարարելու լիազորություններ է վերապահում ոչ թե նախագահին, այլ Կոնգրեսին։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացի առաջնորդները շատ լայնորեն են մեկնաբանել օրենսդիրների կողմից իրենց տրված արտերկրում ռազմական ուժ կիրառելու թույլտվությունները, այդ թվում՝ փաստացի սկզբունքորեն նոր գործողություններ սկսելու համար։ Այս առնչությամբ վերջին ամիսներին Կոնգրեսի մի շարք անդամներ պատրաստել էին բանաձևեր, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում էին Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել միայն օրենսդիր իշխանության թույլտվությամբ։ Սակայն այդ փաստաթղթերից ոչ մեկը չի ընդունվել երկու պալատների կողմից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնյաները հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում պատերազմին։ Փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նախատեսված է, տեղի կունենա Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...