Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Մամուլի տեսություն

Մեր խոսքը թող լինի ազատ, բայց հնազանդ Եկեղեցու ավանդությանը, քննադատական, բայց երբեք պառակտիչ. Ռուբեն Սրբազան

Նախօրեին նախագահությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի, տեղի է ունեցել թեմի քահանայից հերթական ժողովը։

Նախքան նիստի մեկնարկը, ժողովականները միասնական աղոթք են բարձրացրել Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ հայցելով Տիրոջ օրհնությունը մեր հայրենիքին և բարեպաշտ ժողովրդին։ Այնուհետև եկեղեցու հովվատանը սկսվել է աշխատանքային նիստը, որի բացմանը թեմակալ առաջնորդը դիմել է ներկաներին՝ մասնավորապես նշելով.

«Մենք Աստծու գործակիցներն ենք» (Ա Կորնթ. Գ 9)։

«Սիրելի՛ քահանա հայրեր, մեզանից յուրաքանչյուրն ունի իրեն վստահված եկեղեցական համայնքը, սակայն բոլորս միասին ծառայում ենք մեկ Տիրոջ, մեկ Եկեղեցու և մեկ առաքելության։ Մեր ծառայության պտուղը Աստծո խոսքի տարածումն է, մեր ժողովրդի հոգևոր՝ մարդկային, ազգային, քաղաքացիական նկարագրի կերտումն է և թեմի միասնական զորացումը։

Գոհություն եմ հայտնում Աստծուն ձեզանից յուրաքանչյուրի համար՝ հիշելով ձեզ իմ աղոթքներում և ուրախանալով այն սիրո ու նվիրումի համար, որ դրսևորեցիք եպիսկոպոսական ձեռնադրության և ուխտի Սուրբ Պատարագի օրերին։ Ոչ միայն տեսա, այլև զգացի ձեր եղբայրական ջերմությունը, ձեր հավատարմությունը Սուրբ Եկեղեցուն և ձեր հոգածությունը Մասյացոտնի թեմի հանդեպ։ Համոզվեցի, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությունը չի սահմանափակում միայն իրեն վստահված հովվությամբ, այլ սրտացավ մասնակցություն է բերում նաև մեր թեմի ընդհանուր կյանքին, միասնությանն ու առաքելությանը։

Գոհություն Տիրոջը, որ այսպիսի համագործակիցներ և ծառայակից եղբայրներ է պարգևել ինձ, որպեսզի «միասիրտ և միակամ» շարունակենք մշակել Տիրոջ այգին միասնական ոգով, պատասխանատվությամբ և կարգապահությամբ․ «Հոգ տարե՛ք Աստծո հոտին, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծո կամքի» (Ա Պետր․ Ե 2), - պատգամում է մեզ Սուրբ Պետրոս առաքյալը։

Սիրելի՛ քահանա հայրեր,

Եղբայրական մեր այս ժողովը կոչված է լինելու ոչ միայն կարծիքների փոխանակման, այլև Սուրբ Հոգու ներգործությամբ ճշմարտության համատեղ որոնման և թեմական կյանքի զորացման առիթ։ Ուստի աղոթական սիրով և հայրական վստահությամբ հորդորում եմ, որպեսզի յուրաքանչյուրս հանդես գանք առավելագույն անկեղծությամբ, հոգևոր համարձակությամբ և եկեղեցաբանական պատասխանատվությամբ՝ «խոսելով ճշմարտապես, սիրով» (Եփես. Դ 15), ոչ թե մարդկային հաճոյախոսությամբ, այլ Քրիստոսի Եկեղեցու շինության մտահոգությամբ։

Մեր խոսքը թող լինի ազատ, բայց հնազանդ Եկեղեցու ավանդությանը, համարձակ, բայց եղբայրասիրությամբ լեցուն, քննադատական, բայց երբեք պառակտիչ։ Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է հորդորում. «Հետամուտ լինենք խաղաղության և աշխատենք միմյանց հավատն ամրապնդել» (Հռ. ԺԴ 19)։ Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են ոչ թե լռություն կամ շրջանցում, այլ իմաստուն քննարկում, փոխադարձ ունկնդրում և համատեղ պատասխանատվություն, որպեսզի մեր խորհրդակցությունները և որոշումների կայացումը պտղաբեր լինեն, և մեր թեմական ընտանիքը, պատասխանատու ծառայության շնորհիվ, առավել զորանա՝ ի փառս Աստծո և ի շինություն Հայոց Սուրբ Եկեղեցու»։

Առաջնորդ Սրբազանի խոսքից հետո ներկայացվել է ժողովի օրակարգը, որն ընդգրկում էր թեմի ծիսական, վարչական և քարոզչական կյանքին առնչվող զանազան հարցեր ու ծրագրեր։ Ժողովականները ծավալել են արդյունավետ քննարկումներ, ինչպես նաև լսել Սրբազան հոր առաջարկներն ու հանձնարարականները՝ հաստատված ծրագրերի ընթացքի և հետագա անելիքների վերաբերյալ։