Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության և այլ ծախսերի կապակցությամբ իրեն անհրաժեշտ է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրանց տվյալներով՝ այս շաբաթվա սկզբին ԱՄՆ ռազմական նախարարի առաջին տեղակալ Սթիվեն Ֆայնբերգը հեռախոսազրույցներ է ունեցել ամերիկացի օրենսդիրների հետ և տեղեկացրել նրանց Պենտագոնի կարիքների մասին։ Ինչպես նշվում է, ռազմական գերատեսչության ղեկավարությունը նախազգուշացրել է, որ Պենտագոնի միջոցները կարող են սպառվել այս ամառ, եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ ֆինանսավորումը։ Ամերիկացի զինվորականները կարող են ստիպված լինել կրճատել մի շարք ծրագրեր, այդ թվում՝ զորավարժությունները, գրում է հրատարակությունը։
Ավելի վաղ Վաշինգտոնի Ռազմական մեկնաբանների խմբի (Defense Writers Group) հետ առցանց հանդիպման ժամանակ, ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի ավագ դեմոկրատ Ջեք Ռիդը (Ռոդ Այլենդ նահանգից) հայտնել էր, որ Կոնգրեսում կարծում են, թե ԱՄՆ վարչակազմը 2026 թվականին Իրանում իրականացվող գործողության կապակցությամբ ռազմական կարիքների համար կպահանջի 100-200 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...