Թոփուրիան, Ալեքս Պերեյրան և Գեյջին 6 ամսով բժշկական որակազրկում են ստացել UFC Freedom 250-ից հետո
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիան և միջին ու կիսածանր քաշային կարգերի նախկին չեմպիոն, բրազիլացի Ալեքս Պերեյրան Սպիտակ տանը կայացած «UFC Freedom 250» մրցաշարից հետո 180-օրյա բժշկական որակազրկում են ստացել: Այս մասին հայտնում է MMA Junkie պարբերականը։
Թոփուրիան, որը չորրորդ ռաունդից հետո տեխնիկական նոկաուտով զիջել է Ջասթին Գեյջիին, օկտագոն վերադառնալու համար պետք է դիմածնոտային վիրաբույժի թույլտվություն ստանա: Նույնքան ժամկետով բժշկական որակազրկում է ստացել նաև Գեյջին, որը պետք է բուժզննում անցնի աջ դաստակի և ձախ ծնկի շրջանում։
Վեցամսյա դադար կունենա նաև Պերեյրան՝ Սիրիլ Գանից նոկաուտով կրած պարտությունից հետո։ Բրազիլացին նույնպես կարիք կունենա դիմածնոտային վիրաբույժի թույլտվության, ինչպես նաև պետք է անցնի դեմքի հատվածի համակարգչային տոմոգրաֆիա: Մինչդեռ նրա մրցակիցը՝ Գանը, խուսափել է լուրջ վնասվածքներից և ստացել է միայն պարտադիր 8-օրյա հանգիստ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...