Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերում
Մամուլի տեսություն

Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության շուրջ վերջին տարիներին ձևավորված հանրային և հատկապես պաշտոնական լավատեսական պատկերը (թեկուզ առավելապես չարդարացված) գնալով բախվում է ավելի բարդ և բազմաշերտ իրականության հետ։ Եթե 20222025 թվականներին Հայաստանի տնտեսությունը գրանցում էր բարձր աճի ցուցանիշներ, ինչը հաճախ ներկայացվում էր որպես տնտեսական քաղաքականության հաջողության ապացույց, ապա արդեն 2026 թվականի կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ աճի ներքին և արտաքին հիմքերը զգալիորեն թուլանում են։ Հայաստանի Կենտրոնական բանկի վերջին գնահատականները փաստում են, որ առաջիկա տարիներին տնտեսությունը կանգնելու է այնպիսի մարտահրավերների առաջ, որոնք վերաբերում են ոչ միայն տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը, այլև տնտեսության կառուցվածքային խնդիրներին, արտաքին առևտրի նվազմանը, ներդրումային միջավայրի անորոշություններին, գնաճային ճնշումներին, ընթացիկ հաշվի խորացող անհավասարակշռություններին և տնտեսական զարգացման մոդելի սահմանափակումներին։

Առաջին հերթին ուշադրության է արժանի տնտեսական աճի կանխատեսումների կտրուկ վատթարացումը։ Եթե 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է 7,1 տոկոս աճ, ապա 2026 թվականի համար արդեն կանխատեսվում է ընդամենը 4,5-4,1 տոկոս աճ, իսկ 2027 թվականին՝ 4,7-3,7 տոկոս։ Թվերի այս տարբերությունը իրականում արտացոլում է տնտեսական զարգացման ամբողջ տրամաբանության փոփոխությունը։ Տնտեսության համար 7 տոկոսից բարձր աճը հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել բյուջետային եկամուտները, մեծացնել ներդրումների ծավալները և որոշ չափով մեղմել սոցիալական խնդիրները։ Սակայն 4 տոկոսի միջակայքում գտնվող աճն արդեն բոլորովին այլ իրականություն է։ Այդպիսի պայմաններում տնտեսությունը շարունակում է աճել, սակայն այդ աճն այլևս բավարար չէ բնակչության կենսամակարդակի արագ բարելավման, արտագաղթի զսպման, աղքատության կրճատման և պետական պարտքի հարաբերական բեռի էական նվազեցման համար։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսական աճի դանդաղումը տեղի է ունենում ոչ թե արտաքին մեկանգամյա ցնցման հետևանքով, այլ արտացոլում է ավելի խորքային գործընթացներ։ Հայաստանի տնտեսության վերջին տարիների արագ աճի զգալի մասը պայմանավորված էր բացառիկ հանգամանքներով՝ տարածաշրջանային զարգացումներով, կապիտալի ներհոսքով, ծառայությունների արտահանման ընդլայնմամբ, վերաարտահանման աճով և ֆինանսական հոսքերի ակտիվացմամբ։ Այդ գործոնների ազդեցության թուլացման պայմաններում ակնհայտ է դառնում, որ տնտեսության իրական արտադրողական ներուժն ավելի համեստ է, քան վերջին տարիների ցուցանիշները կարող էին ենթադրել։

Կենտրոնական բանկի կանխատեսումներում առավել անհանգստացնող հատվածներից մեկը վերաբերում է արտաքին առևտրին։ Եթե նախկինում ակնկալվում էր արտահանման և ներմուծման աճի վերականգնում, ապա այժմ արդեն կանխատեսվում է, որ թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը 2026 թվականին շարունակելու են մնալ անկման տիրույթում։ Սա չափազանց կարևոր ազդակ է, քանի որ Հայաստանն ունի փոքր և բաց տնտեսություն, որի զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը արտաքին շուկաների հետ կապն է։ Երբ արտահանումը նվազում է, դա նշանակում է, որ հայկական արտադրանքը, ծառայությունները կամ վերաարտահանվող ապրանքները կորցնում են իրենց նախկին պահանջարկը։ Արտահանման նվազումը անմիջական ազդեցություն է ունենում արտադրության, աշխատատեղերի, հարկային մուտքերի և արտարժութային հոսքերի վրա։

Հատկապես ուշագրավ է, որ արտահանման անկման տեմպերը գնահատվում են բավականին բարձր։ 2025 թվականին արդեն արձանագրվել է արտահանման զգալի նվազում, 2026 թվականին ևս սպասվում է անկման շարունակություն։ Սա նշանակում է, որ տնտեսության արտահանելի հատվածը բախվում է համակարգային խնդիրների։ Այստեղ արդեն հարցը միայն արտաքին շուկաների վիճակը չէ։ Խնդիրը վերաբերում է Հայաստանի արտադրական ներուժին, մրցունակությանը, լոգիստիկ սահմանափակումներին, տեխնոլոգիական հետամնացությանը և ներդրումային միջավայրին։ Եթե երկիրը չի կարողանում կայուն կերպով ընդլայնել իր արտահանումը, ապա երկարաժամկետ հեռանկարում դժվար է պատկերացնել արագ տնտեսական զարգացում։

Ներմուծման անկումը նույնպես երկակի նշանակություն ունի։ Մի կողմից՝ ներմուծման կրճատումը կարող է վկայել արտաքին առևտրային հաշվեկշռի որոշակի բարելավման մասին, սակայն մյուս կողմից՝ այն հաճախ արտացոլում է ներքին պահանջարկի թուլացում, ներդրումային ակտիվության նվազում և տնտեսական սպասումների վատթարացում։ Երբ բիզնեսը պակաս սարքավորումներ, հումք և տեխնոլոգիաներ է ներմուծում, դա կարող է նշանակել, որ տնտեսվարողները զգուշանում են ապագա ներդրումներից և արտադրության ընդլայնումից։

Հայաստանի տնտեսության առջև կանգնած հաջորդ կարևոր մարտահրավերը գնաճային միջավայրն է։ Թեև գնաճը շարունակում է մնալ համեմատաբար կառավարելի միջակայքում, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին այն կբարձրանա մինչև 4,1-3,9 տոկոս։ Առանձնապես մտահոգիչ է ոչ արտահանելի, կոշտ գներով ապրանքների հատվածում սպասվող գնաճի արագացումը։ Սա նշանակում է, որ ծառայությունների, բնակարանային ծախսերի, տեղական սպառման որոշ ապրանքների և ներքին շուկայի հետ կապված ոլորտներում գնային ճնշումները շարունակելու են պահպանվել։ Նման պայմաններում քաղաքացիների իրական եկամուտների աճը կարող է դանդաղել, իսկ միջին խավի գնողունակությունը՝ նվազել։

Հատուկ ուշադրության է արժանի նաև դրամական փոխանցումների խնդիրը։ Երկար տարիներ տրանսֆերտները Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից մեկն էին։ Դրանք նպաստում էին սպառմանը, բնակարանաշինությանը, մանրածախ առևտրին և սոցիալական կայունությանը։ Սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ տրանսֆերտների ազդեցությունը տնտեսության վրա էապես թուլացել է։ Դրամական փոխանցումներ/ՀՆԱ հարաբերակցության նվազումը վկայում է, որ նախկին տնտեսական բուֆերները աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը։ Սա նշանակում է, որ ներքին պահանջարկի պահպանման համար տնտեսությունը ստիպված է լինելու ավելի շատ հենվել սեփական արտադրողականության և ներդրումների վրա։

Տնտեսության համար լրացուցիչ ռիսկ է նաև պետական պարտքի շարունակական աճը։ Եթե տնտեսական աճը դանդաղում է, իսկ պարտքի սպասարկման ծախսերը շարունակում են բարձր մնալ, ապա պետական ֆինանսների վրա ճնշումը մեծանում է։ Այս իրավիճակում կառավարությունը ստիպված է լինում ավելի զգուշավոր մոտենալ սոցիալական ծրագրերի, ենթակառուցվածքային ներդրումների և տնտեսական խթանման քաղաքականությանը։

Հայաստանի տնտեսական մարտահրավերների կարևորագույն բաղադրիչներից մեկը նաև արտադրողականության ցածր մակարդակն է։ Երկրի տնտեսության զգալի հատվածը շարունակում է կենտրոնացած մնալ ծառայությունների, առևտրի և սպառողական ոլորտների վրա, մինչդեռ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, վերամշակող արտադրության և գիտատար տնտեսության կշիռը դեռևս սահմանափակ է։ Այս իրավիճակում տնտեսական աճը հաճախ կախված է արտաքին գործոններից և ավելի խոցելի է դառնում միջազգային ցնցումների նկատմամբ։

Ամբողջական պատկերում Հայաստանի տնտեսությունը մտնում է մի փուլ, որտեղ ավարտվում է վերջին տարիների արագ աճի համեմատաբար հեշտ շրջանը և սկսվում է ավելի բարդ ժամանակահատված։ Տնտեսության առաջ ծառացած խնդիրները վերաբերում են ոչ միայն առանձին ցուցանիշների վատթարացմանը, այլև զարգացման գործող մոդելի սահմանափակումներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում