«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանդատները վերցնել-չվերցնելու օրակարգային հարցին չի զիջում նաեւ մեկ այլ հարց՝ ընդդիմությունն արդյոք համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները՝ ԱԺ փոխխոսնակի, որն այս դեպքում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն է բաժին հասնելու, եւ մշտական հանձնաժողովների նախագահ-փոխնախագահների։ Չնայած Սամվել Կարապետյանի թիմից վստահեցրին, որ դեռեւս հարցը չեն քննարկել, սակայն տեղեկություններ կան, որ այս հարցում եւս տեսակետները միանշանակ չեն։
Ընդդիմադիրների մի խումբ արմատական է տրամադրված՝ այդ պաշտոնները ստանձնելը կնշանակի հարմար տեղավորվել կոմֆորտ զոնայում եւ մոռանալ արտահերթ զարգացումների մասին, հետեւաբար՝ ճիշտն այդ պաշտոնները բոյկոտելն է, հատկապես որ անցնող խորհրդարանի փորձը ցույց տվեց, որ դրանից իշխանությունը վատ չի զգում եւ որեւէ բարդույթ չունի, որ Սահմանադրության պահանջը չի կատարվում։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի նախագահներն ու ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդդիմության նկատմամբ ճնշումների փուլում ինքնակամ հրաժարվեցին իրենց պաշտոններից, ավելի ուշ ՔՊ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանին հեռացրեց մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...