«Հրապարակ»․ «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ, հայտնի Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստյան տունը շատերին է հայտնի։ Այն դեռ սովետական տարիներին Հայաստանի լավագույն հանգստավայրերից էր համարվում, թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունեցողներին բժիշկները խորհուրդ էին տալիս մեկնել «Սոճուտ», քանի որ սոճիների անտառը բուժիչ դեր ունի նաեւ։
Մենք տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ «Սոճուտը» հակահրդեհային կանոնների խախտման պատրվակով փակել են։ Իսկ սա հանգստի լավագույն սեզոնն է այս հանգստավայրի համար։ Թերեւս պատճառը «Սոճուտի» սեփականատերերի քաղաքական հայացքներն են․ հանգստավայրը կապվում է խորհրդային տարիների հայտնի ղեկավարներից մեկի՝ ՀԽՍՀ սովմինի նախագահի տեղակալ Ալեքսան Մատվեյիչի որդու՝ Աշոտ Կիրակոսյանի անվան հետ, որը մտերիմ է Կարապետյանների հետ։
Մենք տեղեկացանք, որ հակահրդեհային «խախտումները» հանգստյան տան տնօրինությունը վաղուց վերացրել է, գրավոր դիմել է օբյեկտը փակող կառույցին, բայց օրերն անցնում են՝ պատասխան չեն ստանում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...