Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Սպորտ

ԱԱ-2026. Կոլումբիան, Խորվաթիան հաղթեցին, Անգլիան չկարողացավ կոտրել Գանայի դիմադրությունը

Աշխարհի 2026 թվականի առաջնության երկրորդ տուրի K խմբի երկրորդ խաղում, Մեքսիկայի Զապոպան քաղաքի «Ակրոն» մարզադաշտում, Կոլումբիայի ազգային հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով ծանր, բայց կարևոր հաղթանակ տարավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու նկատմամբ։

​Հանդիպման մեծ մասում թիմերը չէին կարողանում գտնել դարպասի բանալին, սակայն հարավամերիկացիներն ի վերջո կարողացան արդյունքի վերածել իրենց ճնշումը։ Հանդիպման միակ և հաղթական գոլը երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 76-րդ րոպեին, Խուան Ֆերնանդո Կինտերոյի փոխանցումից հետո հեղինակեց Դանիել Մունյոսը։

​Այս հաղթանակից հետո Կոլումբիայի հավաքականը վաստակեց 6 միավոր, միանձնյա գլխավորեց K խմբի մրցաշարային աղյուսակը և ժամանակից շուտ ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։ Խմբի մյուս ֆավորիտը՝ Պորտուգալիան, 4 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Կոնգոյի ԴՀ-ն իր ակտիվում ունի 1 միավոր և գտնվում է 3-րդ տեղում, իսկ Ուզբեկստանը 0 միավորով եզրափակում է քառյակը։

​Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը K խմբի համար նախատեսված է հունիսի 28-ին, Կոլումբիայի հավաքականը կմրցի Պորտուգալիայի, իսկ Կոնգոն ուժերը կչափի Ուզբեկստանի ընտրանու հետ։ 

Աշխարհի 2026 թվականի առաջնության երկրորդ տուրի L խմբի երկրորդ խաղում, Կանադայի Տորոնտո քաղաքի «ԲԻ-ԷՄ-Օ» Ֆիլդ» մարզադաշտում, Խորվաթիայի ազգային հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով կարևոր հաղթանակ տարավ Պանամայի ընտրանու նկատմամբ։

​Հանդիպման միակ և հաղթական գոլը երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, խփեց խորվաթների հարձակվող Անտե Բուդիմիրը։ Չնայած խաղավերջում կատարված փոփոխություններին, պանամացիներին այդպես էլ չհաջողվեց փրկել հանդիպումը։

​Այս պարտությունից հետո Պանամայի հավաքականը, կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը, մնաց 0 միավորով։ Քանի որ թիմն ավելի վաղ նվազագույն հաշվով պարտվել էր նաև Գանային, պանամացիներն արդեն տեսականորեն կորցրին խմբից դուրս գալու և հաջորդ փուլ անցնելու բոլոր շանսերը՝ անկախ վերջին տուրի արդյունքներից։ Այս պահին L խումբը 4-ական միավորով գլխավորում են Անգլիան և Գանան, իսկ Խորվաթիան 3 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։

​Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը L խմբի համար նախատեսված է հունիսի 28-ին, Պանամայի հավաքականը կմրցի Անգլիայի, իսկ Խորվաթիան ուժերը կչափի Գանայի ընտրանու հետ։ 

Աշխարհի 2026 թվականի առաջնության երկրորդ տուրի L խմբի մեկնարկային խաղում, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլետ» մարզադաշտում, Անգլիայի ազգային հավաքականը մրցեց Գանայի ընտրանու հետ։ Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

Չնայած հանդիպման ընթացքում անգլիացիներն ունեին տարածքային և խաղային նկատելի առավելություն (հատկապես վերջնամասում վերահսկելով գնդակը ժամանակի 78 տոկոսի ընթացքում), նրանց այդպես էլ չհաջողվեց գտնել աֆրիկյան թիմի դարպասի բանալին։ Գանայի հավաքականը հուսալի գործեց պաշտպանությունում, անառիկ պահեց սեփական դարպասը, և թիմերը բաժանվեցին մեկական միավորով։

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը L խմբի համար նախատեսված է հունիսի 28-ին, Անգլիայի հավաքականը կմրցի Պանամայի, իսկ Գանան ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։