Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Մամուլի տեսություն

«Հրապարակ»․ ՔՊ-ն գոհ է Առուշ Առուշանյանից, նա ընտրությունների է պատրաստվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի` Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով ծառայությունն առաջարկում էր համայնքապետի պաշտոնը չլքելու հանգամանքը դիտարկել որպես դատարանի դատավճիռը չկատարելու հանգամանք եւ նրան նորից կալանավորել ու ազատազրկման դատապարտել։ Ինչպեսեւ նախկինում գրել էինք՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահ համակարգն Առուշի վերաբերյալ այս որոշումը ձգձգեց ու պահեց մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, որ ըստ նախընտրական փուլում նրա կատարած աշխատանքի որոշում կայացնեն:

Դատելով այս որոշումից Առուշը խելոք գառի պես ծառայել է ՔՊ-ին, ամբողջ ուժով աշխատել է իշխանության համար, եւ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից։ Գորիսի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Առուշանյանը հավակնում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին կրկին իր թեկնածությունն առաջադրել համայնքապետի պաշտոնում: Այս անգամ Գորիսը կրկին խոշորացվում է միանալով Տեղ, Տաթեւ համայնքներին, եւ ընտրված համայնքապետը մինի մարզպետիկ է դառնում:

Սակայն տեղեկացանք, որ ՔՊ-ի Սյունիքի պատասխանատու, պատգամավոր Արմեն Խաչատրյանը Փաշինյանին համոզում է, որ Գորիսում իրենց ստացած ձայները ոչ այնքան Առուշի, որքան իր շնորհիվ են եղել: Իսկ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, որ մարզի դատախազի հորաքրոջ որդին է, նախկին մարզպետի՝ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, ակնկալում է, որ իրեն պիտի ՔՊ-ն առաջադրի, քանի որ իր ղեկավարած Տեղում ՔՊ-ն 52 տոկոս ձայն է ստացել, Գորիսում` մոտ 48, իսկ Տաթեւում՝ ավելի քան 60 տոկոս:

Այստեղ մարզպետի գործոնն է որոշիչ եղել, որը Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ քարոզարշավի վերջին օրերին ակտիվ քարոզարշավ է արել։ Ի դեպ, Գոռ Մինասյանն այդ ժամանակ վարչական վերահսկողության տակ էր, իսկ ընտրությունների հաջորդ օրը նրա նկատմամբ տնային կալանք սահմանեցին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում