Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Սպորտ

ԱԱ-2026․ խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան

Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վերջին տուրում B խմբի դիմակայություններն ավարտվեցին ուշագրավ արդյունքներով։

Շվեյցարիայի հավաքականը հաղթեց Կանադային, իսկ Բոսնիա և Հերցեգովինան վստահ առավելության հասավ Կատարի նկատմամբ:

Շվեյցարիայի և Կանադայի միջև հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։ Հաղթողների կազմում աչքի ընկան Ռուբեն Վարգասն ու Յոան Մանզամբին, իսկ կանադացիների միակ գնդակը հեղինակեց Պրոմիս Դևիդը։ Վաստակելով 7 միավոր՝ Շվեյցարիայի ընտրանին B խմբում գրավեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: Կանադան 4 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը և նույնպես նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։

Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում, որը կայացավ ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում, Բոսնիա և Հերցեգովինան 3:1 հաշվով պարտության մատնեց Կատարին։ Արդեն 29-րդ րոպեին Քերիմ Ալայբեգովիչը առաջ մղեց բոսնիացիներին, իսկ հինգ րոպե անց քաթարցիների դարպասապահ Մահմուդ Աբունադայի ինքնագոլի շնորհիվ հաշվի տարբերությունը կրկնապատկվեց։ 42-րդ րոպեին Հասան Ալ-Հայդոսին հաջողվեց մեկ գնդակ հետ բերել, սակայն 80-րդ րոպեին Էրմին Մահմիչը խփեց բոսնիացիների երրորդ գնդակը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։

Այս հաղթանակի շնորհիվ Բոսնիա և Հերցեգովինան վաստակեց 4 միավոր՝ զբաղեցնելով խմբի երրորդ հորիզոնականը, ինչը թույլ է տալիս պահպանել 1/16 եզրափակիչ դուրս գալու շանսերը։ Կատարը 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը և հրաժեշտ տվեց Աշխարհի առաջնությանը։

Աշխարհի 2026 թվականի առաջնության վճռորոշ՝ երրորդ տուրում Բրազիլիայի և Մարոկկոյի հավաքականները հաղթանակներ տոնեցին իրենց մրցակիցների նկատմամբ՝ ապահովելով իրենց տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում։

Մայամիում կայացած C խմբի հանդիպումն ավարտվեց բրազիլացիների բացարձակ առավելությամբ. նրանք 3:0 հաշվով ջախջախեցին Շոտլանդիայի հավաքականին:

Հանդիպման գլխավոր հերոս դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ ևս մեկ գնդակ իր ակտիվում գրանցեց Մատեուս Կունյան:

Երկրպագուների համար հանդիպման ամենասպասված իրադարձություններից մեկը Նեյմարի վերադարձն էր: Հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին՝ անցկացնելով իր առաջին հանդիպումը ազգային հավաքականի կազմում 2023 թվականից ի վեր:

Զուգահեռաբար, Ատլանտայում (ԱՄՆ) կայացած խաղում Մարոկկոյի ընտրանին կարողացավ կամային հաղթանակ կորզել Հայիթիի հավաքականի դեմ խաղում՝ հաղթելով 4:2 հաշվով: Աֆրիկյան թիմի կազմում աչքի ընկան Աշրաֆ Հակիմին, Իսմայել Սայբարին, Սուֆիան Ռահիմին և Գեսիմ Յասիմը:

Չնայած պարտությանը՝ Հայիթիի հավաքականի համար այս խաղը պատմական նշանակություն ուներ. թիմը խփեց 21-րդ դարում աշխարհի առաջնություններում իր առաջին գոլերը (վերջին անգամ դա նրանց հաջողվել էր 52 տարի առաջ՝ ԱԱ-1974-ի ժամանակ):

Գոլերից մեկը հեղինակեց հարձակվող Վիլսոն Իզիդորը, իսկ երկրորդ գնդակը գրանցվեց որպես Մարոկկոյի դարպասապահ Յասին Բունուի ինքնագոլ:

Աշխարհի 2026 թվականի առաջնության A խմբում կայացան վերջին՝ երրորդ տուրի վճռորոշ հանդիպումները։

​Մրցաշարի տանտերերից Մեքսիկայի հավաքականը կրկին հաղթեց և անառիկ պահեց իր դարպասը. Չեխիան դարձավ 2026 թվականի աշխարհի առաջնության տանտերերի երրորդ «զոհը»: Հանդիպումն ավարտվեց Մեքսիկայի խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակով: 55-րդ րոպեին հաշիվը բացեց Մատեո Չավեսը, 61-րդ րոպեին Խուլիան Կինյոնեսը կրկնապատկեց այն, իսկ 90+4-րդ րոպեին Ալվարո Ֆիդալգոն ձևակերպեց խաղի վերջնահաշիվը:

​Մեքսիկան ջախջախեց Չեխիային՝ ապահովելով իր երրորդ հաղթանակը խմբային փուլի երեք խաղերում։ Մեքսիկացիները հաղթեցին A խմբում և ոչ միայն միավոր չկորցրին, այլև մինչև այժմ մրցաշարում նույնիսկ գոլ չեն բաց թողել՝ ապահովելով գնդակների տպավորիչ՝ 6-0 տարբերություն:

​Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում պատմական արդյունք գրանցվեց։ Պատմության մեջ առաջին անգամ Հարավային Աֆրիկան դուրս եկավ 2026 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ՝ 1-0 հաշվով ծանրագույն հաղթանակ կորզելով Հարավային Կորեայից։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 63-րդ րոպեին հեղինակեց Մասեկոն:

​Այս արդյունքներից հետո Հարավային Աֆրիկան 4 միավորով զբաղեցրեց A խմբի երկրորդ տեղը: Արդեն պարզ է, որ 1/16 եզրափակիչում աֆրիկյան ընտրանին կմրցի B խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Կանադայի հավաքականի հետ։

​Հարավային Կորեան 3 միավորով A խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, ուստի դեռ պարզ չէ՝ նրանք կանցնեն փլեյ-օֆֆ փուլ որպես լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմերից մեկը, թե ոչ։ Չեխիայի հավաքականը 1 միավորով մնաց վերջին հորիզոնականում և ավարտեց ելույթները մունդիալում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում 1/16 փուլի եզրափակչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականներն ու երրորդ տեղ գրաված լավագույն արդյունքով 8 թիմեր: