Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վաղը Սահմանադրական դատարանը քննության կառնի 7 քաղաքական ուժի դիմումները՝ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ներկայացվել են բազմաթիվ փաստեր այն մասին, որ ընտրությունները և դրանց՝ հրապարակված արդյունքները չեն կարող համարվել լեգիտիմ:
Այսուամենայնիվ, նույնիսկ ԿԸՀ հրապարակած և ընդդիմության կողմից կասկածի տակ դրվող պաշտոնական թվերով ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն ստացել մեծամասնության ձայները: Պարզ ասած՝ չոր հաշվարկներով՝ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 50,2 տոկոսը (կամ մոտ 742 հազար ընտրող) մերժել է գործող իշխանությանը և նրա վարած քաղաքական ուղին, այդ թվում՝ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը: Եվ սա՝ այն դեպքում, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չէին էլ թաքցնում իրենց բացահայտ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին: Թվում է՝ նման հանգամանքներում յուրաքանչյուր քաղաքական ուժ կունենար զգալի քվեներ: Սակայն ո՛չ եվրոպացի պաշտոնյաների ֆինանսական խոստումները, ո՛չ PR աջակցությունները, ո՛չ տարբեր երկրների ղեկավարների ցուցադրական աջակցությունները, այդ թվում՝ Մակրոնի երևանյան «վոյաժները», ո՛չ ԵՄ գագաթաժողովը, ո՛չ ԱՄՆ-ից ուղարկվող քաղաքական մեսիջները չտվեցին նրանց սպասված արդյունքը: Ճիշտ է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան, որ շնորհավորի և «աջակցություն հայտնի Նիկոլ Փաշինյանին», փաստը մնում է փաստ, որ վերջինս չունի հայ ժողովրդի մեծամասնության հավանությունն ու աջակցությունը: Իսկ եթե հավելում ենք, որ ահռելի ծավալներով կիրառվել է վարչական ռեսուրս, ստեղծվել են անհավասար պայմաններ մրցակից ուժերի համար և այլն, ապա պատկերն առավել ցցուն կլինի:
Իհարկե, Արևմուտքի «աչքերը չեն ուռել» Նիկոլ Փաշինյանի համար, և նրանք գուցե շատ չտխրեին այն փաստից, որ նա մեծամասնություն չի ստացել, սակայն բանն այն է, որ այս ընտրությունները յուրատեսակ հանրաքվե էին նաև արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, ինչը նշանակում է, որ ընտրողների առնվազն կեսից ավելին մերժել է կտրուկ «եվրոպականացման» քաղաքականությունը, ինչը շատ փորձագետներ և քաղաքագետներ գնահա-տում են կեղծ ու անտրամաբանական՝ համարելով, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված քաղաքականություն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...