Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրը
Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Վանաձորում Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքների 2 հողատարածք վերադարձվել է համայնքինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան
Մամուլի տեսություն

«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության անդամներն իրար հերթ չտալով ներկայացնում են Եվրոպա արտահանված գյուղմթերքին վերաբերող տվյալներ, լուսանկարներ։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշում է, որ չգիտի՝ արտահանման ցուցանիշները ճի՞շտ են ներկայացնում, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ այդ տվյալներով, մոտավորապես կրկնակիից եռակի չափով ունենք նվազում հատկապես գյուղմթերքին վերաբերող հատվածում։ «Հստակ ունենք նվազեցում, բայց հաջորդ կողմից էլ անհասկանալի է, թե ուր և ինչպես են արտահանում կատարում։ Օրինակ՝ լուսանկարվում են ու ցույց տալիս, թե ԵՄ շուկա է մտել մեր ծիրանը մի քանի հատիկով, նաև կոչ են անում Ֆրանսիայի մեր հայրենակիցներին՝ սփյուռքահայությանը, որ ծիրան ձեռք բերեն։ Կարող է ներքաղաքական իրավիճակը որոշակիորեն մեղմելու համար Եվրոպայի հետ գան պայմանավորվածության և արտահանում իրականացնեն, ընդ որում՝ կարող է արտահանողին բացառապես Հայաստանի կառավարությունը վճարել, սակայն խնդիրն այն է, որ իրենց շատ անհասկանալի են դրսևորում։ Հայկական գյուղմթերքը Եվրոպա ուղղակի չի կարող արտահանվել, սա ուղղակի բացառում ենք։ Ունենք վերամշակվող արտադրանք, որ շատ փոքրիկ քանակներով արտահանվում է, այսինքն՝ Հայաստանի ամբողջ արտահանման ծավալը դեպի ԵՄ երկրներ կազմում է 7 տոկոս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Սա տնտեսության իրական դիվերսիֆիկացիայի փո՞րձ է, թե՞ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական մեծ շոու։ «Եվրոպայի հետ մերձեցում իրականում չունենք, սա ամբողջությամբ կեղծիք է։ Եվրոպա ասելով՝ նկատի ունեն Թուրքիա։ Մոտավորապես 20 տարի է՝ Թուրքիան հայտ է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, դեռևս չի կարողանում անդամակցել։ Վրաստանը հայտ է ներկայացրել, կարծես թե, ևս մոտ 20 տարի, նա էլ չի կարողանում, Վրաստանն ունեցավ տարածքային կորուստներ, հետո իր արտաքին քաղաքական վեկտորը փորձեց հավասարակշռել։ Ուկրաինան ունեցավ այդպիսի մտադրություն, և տեսնում ենք, թե Ուկրաինայի հետ ինչ է կատարվում։ Որպես պետություն՝ հարյուրամյակներ պետք է աշխատեն, որ այդքան պարտքերը կարողանան վճարել։ Մոնտենեգրոն հենց Եվրոպա աշխարհամասում է գտնվում, 20 տարի է՝ հայտ է ներկայացրել, 2028 թվականին հույս կա, որ կարող է դառնալ ԵՄ անդամ։ Եվրոպան ունի տնտեսական շատ լուրջ խնդիրներ, որովհետև Եվրոպայում աշխատավարձը համեմատաբար բարձր է եղել ու ժամանակի ընթացքում անընդհատ ավելացել է, կենսաթոշակները բարձր են, ապրանքների և ծառայությունների գները բավականին բարձր են։ Եթե ամեն ինչի սակագները բարձր են, նման պարագայում արտադրանքը լինում է ոչ մրցունակ, սա տնտեսագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է։ Նման պարագայում Եվրոպան խնդիր ունի ավելի աշխատատար ոլորտներում մարդկանց փոխարինել ռոբոտատեխնիկայով և այլն, որպեսզի կարողանա ինքնարժեքի վրա ազդեցություն ունենալ, և իր արտադրանքը ներքին՝ հենց եվրոպական շուկայում վաճառվի։ Եվրոպան ունի խնդիր ինքնարժեք նվազեցնելու, Եվրոպային սահմանակից Թուրքիան սպասում է, թե որ արտադրանքով Եվրոպան կլինի ոչ մրցունակ, որպեսզի նա անմիջապես տվյալ ապրանքները այս կամ այն ճանապարհով մտցնի եվրոպական շուկա։ Տարբեր եվրոպական երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, ականատես ենք եղել, թե ինչպես են ֆերմերները գոմաղբը նետում պաշտոնյաների վրա և տանում, այն բեռնաթափում, օրինակ՝ Բունդեսթագի և այլ պետական մարմինների շենքերի դիմաց։ Հավաքական Եվրոպան չի կարող իր ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ պետք է իրենց ֆերմերների արտադրանքը չսպառվի, այլ հայկականը սպառվի։ Եվրոպան աստիճանաբար թևակոխում է, տնտեսագիտական բառապաշարով ասած, ռեցեսիայի փուլ, այսինքն՝ իրենց մոտ տնտեսական անկում է տեղի ունենում։ Շատ արագ զարգանում է Չինաստանը և որոշակի արագությամբ, իհարկե, Չինաստանին զիջելով, Թուրքիան։ Հայաստանի՝ համաշխարհային շուկայում մրցունակ գյուղմթերք ունենալն աբսուրդի ժանրից է։ Դրան գումարած՝ Հայաստանը որդեգրել է սպառման տնտեսության քաղաքականություն, այսինքն՝ բացառապես ներկրել, ընդ որում՝ ներկրել Թուրքիայից։ Քանի որ պատերազմի վերքը, մարտիրոսացած մեր տղաների կորստյան վերքը դեռ թարմ է, դժվար է մեր հասարակության մեծամասնության մոտ անընդհատ Թուրքիայի և Ադրբեջանի անունը տալ։ Սրանք տար բեր չա փա բա ժին նե ր ո վ անընդհատ դոզան մեծացնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով։ Եթե միանգամից իրականացնեն, ուղղակի իշխանությունը կկորցնեն։ Դրա համար Եվրոպայով փաթեթավորում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, տնտեսական հարաբերությունների ձևավորումը Օվերտոնի պատուհանի միջոցով աստիճանաբար մեր գիտակցության մեջ են բերում, այնուհետև հայտարարելու են՝ որ ասում էինք Եվրոպա, դա Թուրքիան է»,նկատում է մեր զրուցակիցը։

Այս ամենի արդյունքում, ըստ մասնագետների, գյուղոլորտին մեծ վնաս է հասցվելու։ Արդյո՞ք այս կերպ ճանապարհ են բացում Թուրքիայից եկող էժան գյուղմթերքի համար։ «Շատերը գյուղատնտեսությունը համարում են տնտեսության ճյուղ, բայց գյուղատնտեսությունն առաջին հերթին պետք է դիտարկել որպես պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչ։ Նույնիսկ եթե շատ դեպքերում այն շահութաբեր չէ, երկիրն իրավունք չունի սեփական գյուղատնտեսությունից հրաժարվել, որովհետև ստացվում է, որ սննդային կախվածություն ես ունենում որևէ երկրից, հատկապես, եթե այդ երկիրն էլ թշնամի պետություն է, օրինակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ համագործակցությունը, սա անթույլատրելի է։ Բայց հաջորդ կողմից չենք կարող գյուղացուն մեղադրել։ Գյուղատնտեսությունը վատ վիճակում է, գյուղատնտեսները հարուստ մարդիկ չեն։ Նրանք ուղղակի կարողանում են արդյունք ստեղծել և ապրել։ Գարնանն անպայման վարկ են վերցնում՝ պարարտանյութ, սածիլներ են ձեռք բերում, ոռոգման համակարգի, շատ դեպքերում նաև բանվորական ուժի դիմաց են վճարում և այլն, բերքը վաճառում են ամռան և աշնան ամիսներին, ձմեռը երկու ամիս ապրում են, գարնանը կրկին նույն ցիկլի մեջ են մտնում։ 2026 թվականի գարնանը վարկ են վերցրել, ամռանը և աշնանը վաճառք չկա։ Հետևաբար՝ վարկի մարում չեն կատարելու, դասակարգվելու են, հետևաբար՝ հաջորդ տարի չեն կարողանալու ֆինանսական միջոցներ ձեռք բերել, որ նորից գյուղատնտեսությամբ զբաղվեն։ Այսինքն՝ սրանով արդեն հաջորդ տարի գյուղատնտեսը ցիկլ ից դուրս է գալիս։ Ի՞նչ է տեղի ունենում։ Կան քաղաքաբնակներ կամ ոչ գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մարդիկ, որոնք ունեն մրգի սպառման կարիք։ Այս իրավիճակում միշտ գտնվելու է առևտրականը, որը Թուրքիայից կներկրի ապրանքը, հետո կվաճառի։ Այսպես մեր գյուղացիներին դուրս ենք մղում հայկական տնտեսությունից, հայկական շուկայից։ Բնականաբար, առաջանալու է գործազրկություն և աղքատություն»։

Մյուս կողմից՝ ականատես ենք լինում, որ բարձրանում է ակցիզային հարկը ծխախոտի, ալկոհոլի դեպքում, ընդհանրապես՝ այս կառավարությունը հետևողականորեն բարձրացնում է հարկերն ու տուրքերը։ «Տնտեսագիտական աքսիոմա է՝ եթե տնտեսությունը չի զարգանում, այսինքն՝ արտադրանքի և ծառայությունների ծավալը չի ավելանում, ապա բյուջեն նույնը պահելու և հարկ հավաքագրելու համար ընդամենը մի տարբերակ է մնում՝ բարձրացնել հարկի դրույքաչափը, 20 տոկոսի փոխարեն 22 տոկոս գանձել, կամ հարկման բազան ընդլայնել։ Ու քանի որ տնտեսությունը չի զարգանում, առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման։ Ինչո՞ւ շտապեցին ակցիզային հարկի դեպքում։ Ակցիզային հարկի համար աշխարհի բոլոր կառավարությունները միշտ ունեն ալիբի։ Ասում են՝ վնասակար երևույթների հարկն ենք ավելացնում, որ դրա դեմ պայքար մղենք։ Նման պարագայում ժողովուրդն ասում է՝ ի՞նչ վատ է, որ, ծխելու դեմ են պայքարում։ Սրա դեմ դիմադրության ալիք չի բարձրանում։ Հաջորդ հարկատեսակների գծով դիմադրություն կլինի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում