ԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է 672 միլիոն դոլար հատկացնել Իրանի հարստացված ուրանի վերացման և Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու գործողությունների համար։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրանց տվյալներով՝ այս գումարը ներառված է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր հարցման մեջ, որի մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ծանուցել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության անդամներին։ Այս միջոցներն անհրաժեշտ են վարչակազմին՝ Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը ծածկելու և ամերիկյան զինամթերքի պաշարները համալրելու համար, նշում է Fox News-ը։
Ինչպես սպասվում է, 672 միլիոն դոլարը կուղղվի ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը «Իրանին միջուկային զենք մշակելու կամ ձեռք բերելու հնարավորությունից զրկելու» գործողությունների, իրանական միջուկային նյութերի, այդ թվում՝ բարձր հարստացված ուրանի վերացման և ոչնչացման, ինչպես նաև Իրանի տարածքում ստուգումներ իրականացնելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսչություններին աջակցելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին հայտարարել էր, որ ամերիկյան տեսուչները կմիանան ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին և կմեկնեն Իրան՝ բարձր հարստացված ուրան փնտրելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...