ԱԱ-2026. Ֆրանսիան 4-1 հաշվով հաղթեց Նորվեգիային, Դեմբելեն՝ հեթ-տրիկի հեղինակ․ Սենեգալը 5-0 հաշվով հաղթեց Իրաքին
Աշխարհի 2026 թվականի առաջնության I խմբում կայացան վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնք վերջնականապես դասավորեցին թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում։
Առաջատարների դիմակայությունում Ֆրանսիայի հավաքականը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Նորվեգիայի նկատմամբ։ Ֆրանսիացիների կազմում իսկական բենեֆիս ունեցավ Ուսման Դեմբելեն, որը առաջին խաղակեսում դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ աչքի ընկնելով 7-րդ, 20-րդ և 32-րդ րոպեներին։
Նորվեգացիները երկրորդ խաղակեսում հաշիվը կրճատելու լավ հնարավորություն ունեին, սակայն 50-րդ րոպեին Յորգեն Ստարանդ Լարսենի իրացրած 11-մետրանոց հարվածը հետ մղեց Մայք Մենյանը։ Հանդիպման վերջնամասում հաշիվը դարձավ 4-1, իսկ 90+4-րդ րոպեին Դեզիրե Դուեն խփեց իր առաջին գոլը աշխարհի առաջնություններում։
Այս հաղթանակի շնորհիվ Ֆրանսիան 9 միավորով անսայթաք գրավեց առաջին տեղը խմբում։ Նորվեգիան 6 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Արդեն հայտնի է, որ 1/16 եզրափակիչում Նորվեգիայի հավաքականը կհանդիպի Կոտ դ’Իվուարի ընտրանուն։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Սենեգալի հավաքականը քարը քարին չթողեց Իրաքի ընտրանուց՝ ջախջախելով մրցակցին խոշոր՝ 5-0 հաշվով։ Աֆրիկացիները հաշիվը բացեցին արդեն 4-րդ րոպեին Հաբիբ Դիարայի գոլի շնորհիվ։ Խաղի 13-րդ րոպեին Իրաքի հավաքականը մնաց տասը հոգով՝ Ռեբին Սուլակայի կարմիր քարտի և հեռացման պատճառով, ինչն էլ վերջնականապես կոտրեց նրանց դիմադրությունը։ Երկրորդ խաղակեսում Սենեգալը ևս չորս անգամ գրավեց մրցակցի դարպասը. 56-րդ րոպեին աչքի ընկավ Իսմաիլա Սարը, Պեպե Գեյեն դարձավ դուբլի հեղինակ (59′, 71′), իսկ վերջնակետը 82-րդ րոպեին դրեց Իլիման Էնդիայեն։
Այս արդյունքներից հետո Սենեգալը 3 միավորով I խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, ուստի դեռ պարզ չէ՝ նրանք կանցնեն փլեյ-օֆֆ փուլ որպես լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ութ թիմերից մեկը, թե ոչ։ Իրաքի հավաքականը 0 միավորով մնաց վերջին հորիզոնականում և ավարտեց ելույթները մունդիալում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...