Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերում
Մամուլի տեսություն

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում ձևավորված քաղաքական դիսկուրսի առանցքային առանձնահատկություններից մեկն այն էր, որ գործող իշխանությունը սեփական լեգիտիմության հիմքում դրեց երկու հիմնարար թեզ։ Առաջինը վերաբերում էր այն պնդմանը, որ իրենց իշխանությունը ունի ժողովրդի աջակցությունը։ Երկրորդ առանցքային թեզը վերաբերում էր ընտրական գործընթացների որակական փոփոխությանը, ի մասնավորի՝ նրան, որ ընտրակեղծիքները բացառված են, վարչական ճնշումները վերացված են, իսկ քաղաքացիների կամարտահայտությունը պաշտպանված է ցանկացած միջամտությունից։

Այս երկու թեզերը երկար ժամանակ իշխանության քաղաքական ինքնաներկայացման հիմնական հենասյուներն էին և, ըստ էության, հանդիսանում էին այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցվում էր ամբողջ «հետհեղափոխական» քաղաքական համակարգը։ Սակայն քաղաքական գործընթացների զարգացման միտումները ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում հենց այս երկու առանցքային թեզերն էլ հայտնվել են լրջագույն փորձության առաջ։ Ընտրական վերջին գործընթացների շուրջ ծավալված զարգացումները, ընտրությունների արդյունքների վիճարկումը, քաղաքական ուժերի կողմից հնչեցված մեղադրանքները, ինչպես նաև իրավական հարթությունում սկսված գործընթացները վկայում են, որ իշխանության կողմից տարիներ շարունակ ձևավորված քաղաքական նարատիվը պարզապես փլուզվում է։

Առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ համաժողովրդական աջակցության մասին թեզին։ Իշխանության ներկայացուցիչները երկար ժամանակ շեշտում էին, որ իրենք ներկայացնում են ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը և ունեն համազգային մանդատ։ Փաշինյանն անգամ իրենց գործողություններն արդարացնում էր ժողովրդի անունից, ինչքան էլ որ այդ քայլերը հակասեին ժողովրդավարության տառին և ոգուն։ Սակայն քաղաքական տեսության մեջ «համաժողովրդական իշխանություն» հասկացությունը ոչ միայն ընտրություններում հաղթանակի փաստն է ենթադրում, այլ նաև հանրային լայն կոնսենսուսի առկայություն։

Եթե իշխանությունը չի ստանում ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը, ապա «համաժողովրդական» բնորոշման կիրառումն արդեն դառնում է, մեղմ ասած, վիճելի։

Հունիսի 7-ին կայացած ընտրություններում ՔՊ-ն չի ստացել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների ավելի քան 50 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ պարզ մաթեմատիկական հաշվարկով ընտրողների մեծ մասը մերժել է գործող իշխանության քաղաքական օրակարգն ու քայլերը։ Այս պայմաններում իշխանության համար այլևս անլուրջ կլինի շարունակել խոսել այն մասին, թե իրենց օրակարգը ներկայացնում է ամբողջ ժողովրդի կամ նույնիսկ ժողովրդի մեծամասնության քաղաքական կամքը։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի իրավիճակի, երբ իշխանությունը ընտրություններին մասնակցել է զգալի ինստիտուցիոնալ առավելություններով։ Քաղաքական գիտության մեջ ընդունված է, որ իշխանության համար բնականորեն գոյություն ունեն մի շարք առավելություններ՝ վարչական ռեսուրսի հասանելիություն, պետական կառավարման համակարգի վերահսկողություն, տեղեկատվական առավելություններ, արտաքին գործընկերների հետ ուղղակի հաղորդակցության հնարավորություն, ինչպես նաև պետական օրակարգի ձևավորման մենաշնորհ։ Իսկ Հայաստանի պարագայում ՀՀ իշխանությունները գործի էին դրել վարչական ռեսուրսների ողջ բազան, գործարկել իրավապահ համակարգի լծակները ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու և նրանց վարկաբեկելու նպատակով, առկա էր բացարձակ անհավասար մրցակցություն։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունն ուներ Արևմուտքի մեծ աջակցությունը, որն արտահայտվում էր նաև հրապարակային մակարդակով, անթաքույց, բացեիբաց։ Եթե նույնիսկ այս բոլոր հնարավորությունների պայմաններում իշխանությունը չի կարողանում ապահովել մեծամասնություն, ապա դա խոսում է հասարակության ներսում իշխող ուժի օրակարգի նկատմամբ վստահության էական նվազման և բուն քաղաքական ուժի «մաքուր» քվեների շատ փոքր թիվ կազմելու մասին։ Այս պարագայում դժվար է չհամաձայնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ եթե նման ռեսուրսների տիրապետեր բացարձակ անհայտ մի գործիչ կամ քաղաքական ուժ, առավել ևս նրա օգտին ներգրավվեին արտաքին առաջնորդներ, ապա այդ ուժը պակաս քվե չէր ստանա, քան գործող իշխանությունն է ստացել։

Ինչ վերաբերում է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների հետ կապված թեզերին, ապա դա ևս քարուքանդ եղավ այս ընտրությունների ժամանակ։ Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժեր կասկածի տակ են դրել այս ընտրությունների լեգիտիմությունը։ Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը տարիներ առաջ հայտարարում էր, թե «ձեռքերս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի»։ Այն փաստը, որ յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, ինքնին քաղաքական կարևոր ցուցիչ է։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, արդեն իսկ առկա է մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը լրջորեն կասկածի տակ է դրվել քաղաքական դաշտի զգալի հատվածի կողմից։

Ժողովրդավարական համակարգերում ընտրությունների լեգիտիմությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ընթացակարգերի պահպանմամբ, այլ նաև քաղաքական սուբյեկտների և հասարակության կողմից արդյունքների ընդունելիությամբ։ Եթե ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի զգալի մասը հայտարարում է, որ ընտրությունները չեն արտացոլել քաղաքացիների իրական կամքը, կամ որ առկա են եղել մանիպուլ յացիաներ, ապա սա վկայում է քաղաքական համակարգում վստահության ճգնաժամի առկայության մասին։ Ի վերջո, որևէ քաղաքական ուժ առանց քաղաքական հիմքերի սովորաբար չի դիմում երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին, քանի որ նման քայլը ենթադրում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն։

Հատկապես զգայուն է այն հարցը, որ, ըստ քննադատների, ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած որոշ մանիպուլ յացիաների հետևանքով խորհրդարանից դուրս է մնացել քաղաքական ուժ, որն իրականում հաղթահարել էր անցողիկ շեմը։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ խոսքը վերաբերում է շուրջ երեք հազար քվեի տարբերությանը, դա ինքնին նշանակում է շուրջ 60 հազար ձայնի զրոյացում, ավելին՝ մանդատների փաստացի յուրացում գործող իշխանության կողմից: Ըստ այդմ, խնդիրը միայն թվաբանական չէ։ Խորհրդարանական ընտրակարգի առանձնահատկությունն այն է, որ համամասնական համակարգերում նույնիսկ համեմատաբար փոքր թվով ձայների փոփոխությունը կարող է էապես փոխել մանդատների բաշխումը։ Այսինքն, խոսքը ոչ միայն մի քանի հազար ձայնի մասին է, այլև խորհրդարանական ներկայացվածության, քաղաքական բազմակարծության և իշխանության ու ընդդիմության հարաբերակցության փոփոխության։

Եթե իրականում ընտրական մանիպուլ յացիայի հետևանքով քաղաքական ուժը զրկվել է խորհրդարան մտնելու հնարավորությունից, ապա սա արդեն ոչ թե առանձին ընտրախախտման, այլ քաղաքական ներկայացուցչության խաթարման խնդիր է։ Այդ պարագայում խոսքը վերաբերում է տասնյակ հազարավոր քաղաքացիների քաղաքական կամքի փաստացի անտեսմանը և խորհրդարանական համակարգի ներքին հավասարակշռության խախտմանը։ Իսկ եթե որևէ քաղաքական ուժի չներկայացվածության հետևանքով վերաբաշխվում են նաև մանդատները, ապա փոխվում է ամբողջ քաղաքական համակարգի կոնֆիգուրացիան, ինչը կարող է ազդեցություն ունենալ հետագա օրենսդրական և քաղաքական գործընթացների վրա։

Այս ամենը վկայում է «հետհեղափոխական» քաղաքական մոդելի խորքային ճգնաժամի մասին։ Եթե 2018 թվականին քաղաքական լեգիտիմության հիմնական աղբյուրը հեղափոխական մանդատն էր, ապա ժամանակի ընթացքում այդ մանդատը պետք է վերածվեր ինստիտուցիոնալ լեգիտիմության։ Իսկ ինստիտուցիոնալ լեգիտիմությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ընտրական համակարգի նկատմամբ առկա է համընդհանուր վստահություն, քաղաքական մրցակցությունը համարվում է արդար, իսկ պարտված կողմերը պատրաստ են ընդունել արդյունքները։ Այսօր, սակայն, ակնհայտ է, որ քաղաքական դաշտում նման կոնսենսուս գոյություն չունի։ Ընդհակառակը, ձևավորվում է մի իրավիճակ, երբ իշխանության գլխավոր քաղաքական թեզերը՝ համաժողովրդական աջակցությունը և ընտրությունների անբասիրությունը, ուղղակի փլուզվում են։ Արդյունքում քաղաքական համակարգը կանգնում է նոր իրողության ու ճգնաժամի առաջ, որտեղ իշխանությունը ստիպված է լինելու ոչ թե հղում կատարել 2018 թվականի իրադարձություններին կամ նախկին ձեռքբերումներին, այլ ապացուցել իր լեգիտիմությունը յուրաքանչյուր նոր քաղաքական գործընթացում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում