Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ Նիկոլ Փաշինյանն անցել է բացահայտ քաղաքական տեռորի նոր փուլի, նույնիսկ ինքն արդեն չի թաքցնում: Ու ընդդիմադիրների, ընդդիմախոսների, նկատելի, հանրային ակտիվություն դրսևորող գործիչների դեմ հերթով գործեր են «կարում»: Այն, որ այս բոլոր խուզարկությունները, ձերբակալությունները, կալանավորումները բացահայտ ու բացարձակ քաղաքական աստառ ունեն, նույնպես ակնհայտ է: Դրանում ոչ ոք չի էլ կասկածում: Երևի թե նույնիսկ մեկ անձի հրահանգներն իրականացնողները:
Բայց, ի լրումն վերը ասվածին, այս ամենի մեջ կա ևս մեկ հանգամանք, որը առավել քան դիպուկ բնորոշում ու ցույց է տալիս թե՛ այս իշխանության, թե՛ նրա հրամանները կատարող իրավապահ համակարգի իրական դեմքն ու էությունը: Տեսեք, վերջին օրերին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը խուզարկելու, «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին ձերբակալելու և տունը խուզարկելու, դրանից առաջ՝ Ռուբեն Հակոբյանին ձերբակալելու համար իրավապահները գնացել էին առավոտյան ժամը 7-8-ին: Նույնը՝ «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թևանյանի դեպքում՝ մեկ ամիս առաջ: Նույնը՝ էլի տարբեր անձանց դեպքերում, տարբեր ժամանակներում:
Այսինքն, գեստապոյականների կամ «նկվդականների» ոճով առավոտ կանուխ, դեռ լույսը կարգին չբացված՝ ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանքի անդամներ՝ կին, երեխաներ, հնարավոր է՝ տարեց ծնողներ: Մարդկանց քնահարամ են անում, երեխաներին ահաբեկում, կանանց սպառնում, բոլորին տեռորի ենթարկում:
Պարզ է, չէ՞, թե ինչ հոգեբանական ծանր նստվածք է մնալու հատկապես փոքրահասակ երեխաների դեպքում: Պարզ է, չէ՞, որ դրանով հոգեբանական անջնջելի վնասվածք եք պատճառում հատկապես կանանց ու երեխաներին: Թե ինչ նպատակ են հետապնդում այս մեթոդները, դժվար է ասել: Բայց դա, ամեն ինչից անկախ, նաև պարզապես անմարդկային է: Իսկ մարդ լինել՝ թեկուզ հրահանգներ կատարելիս, երևի թե կարելի է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...