Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի և Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ՝ Իրանի կողմից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» զինյալ խմբավորման և Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Պաշտոնյաները դեռևս չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները, որը ստորագրել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Էչիել Լեյթերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեն։
Համադեն նշել է, որ շրջանակային համաձայնագիրն առաջին քայլն է դեպի Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը, ռազմական գործողությունների մշտական և վերջնական դադարեցումը, Լիբանանի ժողովրդի վերադարձը դեպի իր հողերը։
Լեյթերն իր հերթին նշել է, որ շրջանակային համաձայնագրի վերջնական նպատակը երկու երկրների միջև խաղաղությունն է։
«Իսկական խաղաղություն, որտեղ երկու երկրներն էլ ապրում են անվտանգության մեջ, և Իսրայելի ու Լիբանանի ինքնիշխանությունը հարգվում, պահպանվում և պաշտպանվում է։ Այս եռակողմ շրջանակային համաձայնագրի շնորհիվ, որը հիմնված է կոնկրետ արդյունքների վրա, Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության ճանապարհը բաց է», - ասել է Լեյթերը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...