Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Անցած շաբաթվա ընթացքում Եվրոպայում ուժեղ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1,300 մարդ: Այս մասին X-ի իր էջում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում գրանցվել է բարձր ջերմաստիճանների հետ կապված ավելցուկային մահացության ավելի քան 1,300 դեպք։ Ջերմային սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», իսկ Եվրոպայի բնակելի տները, աշխատավայրերը և դպրոցները նախատեսված չեն եղել նման ջերմաստիճանների համար», - գրել է նա։
ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ Եվրոպան այն մայրցամաքն է, որտեղ տաքացումը տեղի է ունենում Երկրագնդի վրա ամենաարագ տեմպերով. ջերմաստիճանի աճի տեմպերը կրկնակի գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշները։
«Ներկայումս 150 միլիոն մարդ տառապում է ծայրահեղ շոգից. հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակ են, իսկ էներգահամակարգերն աշխատում են հնարավորությունների սահմանագծին»,- նշել է նա։
Գեբրեյեսուսը նշել է, որ կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման ազդեցության ներքո անոմալ շոգը, որը նախկինում համարվում էր «սերնդի մեջ մեկ անգամ» պատահող երևույթ, այժմ դիտվում է գրեթե ամեն տարի։
ԱՀԿ-ում եվրոպական երկրներին կոչ են արել ներդնել շոգի պայմաններում առողջության պաշտպանության գործողությունների ծրագրեր՝ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության առողջության պաշտպանության ավելի լայն ծրագրի շրջանակներում։
Հունիսի կեսերին Եվրոպայում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։ Մի շարք երկրներում օդի ջերմաստիճանը մոտենում է 40 աստիճանի նշագծին, իսկ որոշ տեղերում նույնիսկ գերազանցել է այն։ Եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել Ֆրանսիայում, Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Իտալիայում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...