ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Գերմանիայի և Պարագվայի միջև աշխարհի առաջնության 1/32 եզրափակչի հանդիպումը դարձավ ընթացիկ Մունդիալի ամենամեծ անակնկալներից մեկը։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցՊարագվայի հավաքականը՝ հաղթելով 4:3։
Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Խուլիո Էնսիսոն, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Կայ Հավերցը վերականգնեց հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում Գերմանիան շարունակեց ճնշումը, սակայն չկարողացավ օգտվել ստեղծած պահերից, իսկ Յոնաթան Տահի խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։ 11-մետրանոց հարվածաշարում ավելի սառնասիրտ գտնվեցին պարագվայցիները՝ պատմական հաղթանակ տանելով և դուրս գալով 1/16 եզրափակիչ։
Չնայած Գերմանիայի ակնհայտ առավելությանը գրեթե բոլոր վիճակագրական ցուցանիշներում: Գերմանացիները վերահսկում էին գնդակի 75%-ը, կատարեցին 21 հարված (6-ը՝ դարպասի ուղղությամբ), մինչդեռ Պարագվայը պատասխանեց ընդամենը 7 հարվածով, որոնցից 3-ը հասան նպատակին։ Գերմանիան նաև իրացրեց 16 անկյունային, իսկ մրցակիցը՝ 6։
Ընթացիկ Մունդիալի փլեյ-օֆֆի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին Նիդեռլանդների և Մարոկկոյի հավաքականները:
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել հաջող գտնվեց Մարոկկոյի հավաքականը՝ հաղթելով 2:3 հաշվով: Հանդիպման երկրորդ խաղակեսում` 72-րդ րոպեին հաշիվը բացեց Նիդեռլանդներից Կոդի Գակպոն, իսկ Մարոկկոն կարողացավ ավելացված ժամանակում վերականգնել հավասարակշռությունը: Գոլի հեղինակ դարձավ Իսա Դիոպը:
Խաղի առաջին ու երկրորդ կեսերում չնայած Նիդեռլանդների տարածքային առավելությանը ևգնդակի նկատմամբ ավելի մեծ վերահսկողությանը, Մարոկկոն կարողացավ արդյունավետ պաշտպանվել և վտանգավոր հակագրոհներով պահել հավասարակշռությունը։ Հոլանդացիներըստեղծեցին ավելի շատ գոլային պահեր և հաճախ էին սպառնում մրցակցի դարպասին, սակայն մարոկկացիները կարգապահ խաղով չեզոքացրին նրանց գրոհները և խաղը տեղափոխեցին 11-մետրանոց հարվածաշար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...