Ղալիբաֆ. Իրանը ԱՄՆ-ի շրջափակման վերացումից հետո արտահանել է ավելի քան 40 մլն բարել նավթ
Իրանը ամերիկյան ծովային շրջափակման վերացումից ի վեր արտահանել է ավելի քան 40 մլն բարել նավթ։ Այս մասին Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Այն պահից, երբ ծովային շրջափակումը հանվեց, մենք արտահանել ենք ավելի քան 40 մլն բարել նավթ», — ասվում է Telegram-ալիքում հրապարակված գրառման մեջ։
Ղալիբաֆի խոսքով՝ Շվեյցարիայում կայացած բանակցություններում քննարկման ամենակարևոր թեման Լիբանանն էր։ Նա նաև նշել է, որ Իրանի հարցի վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումները տարբերվում են։
Խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ Իրանը միջուկային հարցի շուրջ բանակցություններ չի վարում, քանի որ հարստացումը երկրի իրավունքն է։ Բացի այդ, Թեհրանը պահպանում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները։ Միաժամանակ Ղալիբաֆը Իրանի ռազմական ուժն անվանել է համաձայնության կատարման երաշխիք։
Նշվում է, որ Օրմուզի նեղուցով անվճար անցումն հնարավոր է միայն 60 օրվա ընթացքում, և Իրանը ոչ մի պարագայում չի հրաժարվի ջրային ուղու նկատմամբ իր իրավունքներից։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների շնորհիվ Իրանը նավթը վաճառում է 20%-ով ավելի բարձր գնով, քան նախկինում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...