ԱԱ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
86-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը երեք րոպե անց Յուրի Տիլեմանսը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում երկու թիմերն էլ զգուշավոր էին գործում, և թվում էր, թե հաղթողը կորոշվի հետխաղյա 11-մետրանոցներով։ Սակայն 120+5-րդ րոպեին` VAR-ի միջամտությունից հետո, Բելգիան ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Յուրի Տիլեմանսը՝ ձևակերպելով իր դուբլը և պարգևելով Բելգիային 3:2 կամային հաղթանակ։
Ընթացիկ «Մունդիալ»-ի 1/16 եզրափակչի խաղում ԱՄՆ-ի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ՝ նվաճելով 1/16 եզրափակչի ուղեգիր։
Ամերիկացիները հանդիպման ընթացքում ունեին խաղային առավելություն, թեև մեկնարկային րոպեներին Բոսնիա ու Հերցեգովինան նույնպես ստեղծեց մի քանի վտանգավոր պահ։ Առաջին խաղակեսի վերջնամասում Ֆոլարին Բալոգունը, որն ավելի վաղ արդեն մեկ անգամ գրավել էր դարպասը, սակայն գոլը չէր հաշվել խաղից դուրս վիճակի պատճառով, 45-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը՝ ԱՄՆ-ին ընդմիջման ուղարկելով առավելությամբ։
Երկրորդ կեսում խաղի ընթացքը բարդացավ տանտերերի համար. 64-րդ րոպեին Բալոգունը կարմիր քարտ ստացավ, և ԱՄՆ-ն մնաց տասը ֆուտբոլիստներով։
82-րդ րոպեին Մալիկ Թիլմանը գեղեցիկ տուգանային հարվածով կրկնապատկեց հաշիվը՝ վերջնականապես վճռելով հանդիպման ելքը։ Ամերիկացիները պահպանեցին հաղթական արդյունքը մինչև եզրափակիչ սուլիչը և 2:0 հաշվով հաղթանակով ապահովեցին իրենց տեղը աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում, որտեղ կհանդիպեն Բելգիայի հավաքականին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...