Ռուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները անցած գիշեր որսացել և ոչնչացրել են 327 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հայտնում է РБК-ն:
«Գիշերվա ընթացքում՝ հուլիսի 1-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հուլիսի 2-ի ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 327 ուկրաինական անօդաչու թռչող սարք Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Սարատովի, Տամբովի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռոստովի մարզում անցած գիշեր ոչնչացվել է ավելի քան 25 անօդաչու թռչող սարք վեց շրջանում, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով մեկ տղամարդ է զոհվել, ևս երկու մարդ տուժել է, հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։ Մալակեևո գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տան։ Ներսում գտնվող տղամարդը տեղում մահացել է ստացած վնասվածքներից։ Զոհվածի կինը ստացել է ականջային բարոտրավմա և քերծվածքներ, հոսպիտալացումից հրաժարվել է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...