Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերում
Մամուլի տեսություն

Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին որոշման նախագծի միաձայն ընդունումը կարելի է գնահատել ոչ միայն որպես պատմական արդարության վերականգնման ուղղությամբ կարևոր քայլ, այլև որպես Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների խորհրդանշական դրսևորում։

Եթե Քնեսեթը վերջնական քվեարկությամբ հաստատի կառավարության ներկայացրած նախաձեռնությունը, ապա տեղի կունենա այն, ինչը տասնամյակներ շարունակ համարվում էր գրեթե անհնարին։ Խնդիրը երբեք միայն պատմական գնահատականի մասին չի էլ եղել։ Այն մշտապես եղել է արտաքին քաղաքականության, անվտանգության, ռազմավարական հաշվարկների, տարածաշրջանային մրցակցության և ուժերի հավասարակշռության հարց։ Հենց այդ պատճառով էլ Իսրայելի հնարավոր ճանաչումը պետք է դիտարկել ոչ թե միայն պատմական հիշողության քաղաքականության, այլև փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում։

Տասնամյակներ շարունակ Իսրայելը հետևողականորեն խուսափում էր պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հենց իսրայելական հասարակության, ակադեմիական շրջանակների, բազմաթիվ պատմաբանների, իրավաբանների, քաղաքագետների և մարդու իրավունքների պաշտպանների շրջանում վաղուց ձևավորվել էր համոզմունք, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը։ Սակայն պետական քաղաքականությունը որոշվում էր ոչ թե պատմաբանների, այլ ռազմավարների կողմից։ Թել Ավիվը մշտապես հաշվի էր առնում Թուրքիայի հետ հարաբերությունների առանձնահատուկ նշանակությունը։

Տևական ժամանակ Թուրքիան համարվում էր Իսրայելի ամենակարևոր մուսուլմանական գործընկերներից մեկը, որի հետ համագործակցությունը ներառում էր ռազմական, հետախուզական, տնտեսական և քաղաքական ոլորտները։ Այդ պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող էր հանգեցնել հարաբերությունների կտրուկ սրման, ինչից Իսրայելը փորձում էր խուսափել։ Ավելի ուշ, նույնիսկ այն ժամանակ, երբ թուրք-իսրայելական հարաբերություններն սկսեցին աստիճանաբար վատթարանալ, ճանաչման հարցը կրկին չէր տեղափոխվում գործնական հարթություն։ Դրա պատճառը նաև Ադրբեջանն էր։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում Բաքուն դարձել էր Իսրայելի առանցքային ռազմավարական գործընկերներից մեկը։ Ադրբեջանը Իսրայելին մատակարարում էր էներգակիրներ, իսկ Իսրայելն Ադրբեջանին՝ ժամանակակից սպառազինություն, հետախուզական տեխնոլոգիաներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Այս համագործակցությունը հատկապես խորացավ Իրանի շուրջ աճող լարվածության պայմաններում, երբ Ադրբեջանը կարևոր աշխարհագրական դիրք ստացավ Իսրայելի ռազմավարական հաշվարկներում։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող էր ընկալվել ոչ միայն որպես Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքական քայլ, ինչը Թել Ավիվը երկար ժամանակ չէր ցանկանում թույլ տալ։

Միաժամանակ, գոյություն ուներ ևս մեկ խորքային գործոն, որը հաճախ մնում էր ստվերում։ Խոսքը Հոլոքոստի եզակիության գաղափարական ընկալման մասին է։ Իսրայելի քաղաքական և հասարակական որոշ շրջանակներում երկար տարիներ գերակշռում էր այն մոտեցումը, ըստ որի՝ Հոլոքոստը մարդկության պատմության բացառիկ ողբերգությունն է, որի հետ համեմատելի այլ իրադարձություններ չկան։ Այդ մտածողությունը հաճախ բերում էր նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում էր ոչ այնքան պատմական փաստերի, որքան հիշողության քաղաքականության տեսանկյունից։ Թեև բազմաթիվ հեղինակավոր հրեա պատմաբաններ մշտապես ընդգծում էին, որ մեկ ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ չի նվազեցնում մյուսի պատմական նշանակությունը, պետական քաղաքականության մակարդակում այս զգայունությունը երկար ժամանակ պահպանվում էր։

Սակայն 2023 թվականից հետո Մերձավոր Արևելքում տեղի ունեցած զարգացումները էապես փոխեցին տարածաշրջանային ռազմավարական հաշվեկշիռը։ Գազայի պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները որդեգրեցին Իսրայելի նկատմամբ աննախադեպ կոշտ քաղաքականություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս մեղադրեց Իսրայելին ցեղասպանություն իրականացնելու մեջ, Իսրայելի ղեկավարության հասցեին հնչեցրեց ամենակոշտ հայտարարությունները և փաստացի հարաբերությունները հասցրեց խորագույն ճգնաժամի։ Այն, ինչ տարիներ շարունակ դիտվում էր որպես ժամանակավոր լարվածություն, աստիճանաբար վերածվեց ռազմավարական մրցակցության։

Այս համատեքստում Իսրայելում սկսեց ձևավորվել նոր քաղաքական տրամաբանություն։ Եթե Թուրքիան այլևս չի հանդիսանում գործընկեր, այլ դիտարկվում է որպես տարածաշրջանային մրցակից, ապա նախկին ինքնասահմանափակումները կորցնում են իրենց նշանակությունը։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին գոյություն ունեցող ամենամեծ քաղաքական խոչընդոտը գործնականում վերացավ։ Սա չի նշանակում, որ որոշման հիմքում միայն պատմական արդարությունն է։ Պետությունների արտաքին քաղաքականությունը գրեթե երբեք չի կառուցվում բացառապես բարոյական սկզբունքների վրա։ Սակայն պատմական արդարության ճանաչումը հաճախ հնարավոր է դառնում հենց այն ժամանակ, երբ այն այլևս չի հակասում ազգային շահերին։

Այս որոշումը հատկապես կարևոր է այն պատճառով, որ այն փաստում է Իսրայելի ռազմավարական մտածողության փոփոխությունը Թուրքիայի նկատմամբ։ Եթե նախկինում Անկարան դիտարկվում էր որպես կարևոր գործընկեր, ապա այժմ այն աստիճանաբար ընկալվում է որպես տարածաշրջանային հիմնական մրցակից։ Վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն ընդլայնել է իր ազդեցությունը Լիբիայում, Սիրիայում, Կովկասում, Կատարում, Սոմալիում և Արևել յան Միջերկրական ծովի ավազանում։ Թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բաց տեքստով հայտարարում են, որ ինչպես հաջողություններ են արձանագրել Լիբիայում, Ղարաբաղում և Սիրիայում, այնպես էլ ապագայում կարող են ազդեցություն ունենալ նույնիսկ Երուսաղեմի հարցում։ Այս հայտարարությունները, անկախ դրանց գործնական իրատեսությունից, Իսրայելում ընկալվում են որպես Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների ցուցիչ։ Թել Ավիվում ավելի ու ավելի հստակ են հասկանում, որ իրենց անվտանգության հիմնական մարտահրավերներից մեկը միայն Իրանը չէ։

Այս համատեքստում հետաքրքիր է նաև Հայաստանի հնարավոր դերի վերագնահատումը։ Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Իսրայելը մեծ քանակությամբ սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին, ինչը զգալի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա, սակայն ներկայում տարածաշրջանային ռազմավարական պատկերն աստիճանաբար փոխվում է։ Իսրայելում ավելի լավ են հասկանում, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները պարզապես գործընկերություն չեն։ Դրանք հիմնված են ազգային ինքնության, լեզվական, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունների վրա։ Եթե ապագայում Իսրայելի և Թուրքիայի միջև առաջանա ավելի խոր ռազմավարական հակամարտություն, դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կարող է պահպանել չեզոքություն։ Բաքվի քաղաքական ընտրությունը, մեծ հավանականությամբ, պայմանավորված կլինի թուրք-ադրբեջանական դաշինքի բնույթով։

Այս համատեքստում հետաքրքիր է նաև Հայաստանի հնարավոր դերի վերագնահատումը։ Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Իսրայելը մեծ քանակությամբ սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին, ինչը զգալի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա, սակայն ներկայում տարածաշրջանային ռազմավարական պատկերն աստիճանաբար փոխվում է։ Իսրայելում ավելի լավ են հասկանում, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները պարզապես գործընկերություն չեն։ Դրանք հիմնված են ազգային ինքնության, լեզվական, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունների վրա։ Եթե ապագայում Իսրայելի և Թուրքիայի միջև առաջանա ավելի խոր ռազմավարական հակամարտություն, դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կարող է պահպանել չեզոքություն։ Բաքվի քաղաքական ընտրությունը, մեծ հավանականությամբ, պայմանավորված կլինի թուրք-ադրբեջանական դաշինքի բնույթով։

Հենց այս իրողությունն է նաև որոշ չափով թուլացնում Ադրբեջանի ազդեցությունը Իսրայելի որոշումների վրա։ Այո՛, երկու երկրների համագործակցությունը շարունակում է մնալ կարևոր, սակայն Իսրայելում աստիճանաբար գիտակցում են, որ ռազմավարական ճգնաժամի դեպքում Ադրբեջանը չի կարող հանդես գալ որպես հավասարակշռող դերակատար։ Նրա առաջնային քաղաքական և քաղաքակրթական ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կլինի Թուրքիայի օգտին։

Եթե Քնեսեթը վերջնականապես հաստատի կառավարության նախաձեռնությունը, ապա դա կլինի ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հերթական կարևոր հանգրվանը, այլև տարածաշրջանային նոր քաղաքական իրականության խորհրդանիշ։ Ավելին, այդ որոշումը կդառնա ոչ միայն հայ ժողովրդի պատմական հիշողության համար կարևոր հանգրվան, այլև միջազգային քաղաքականության մեջ նոր շրջափուլի մեկնարկ, որտեղ պատմական ճշմարտությունը և աշխարհաքաղաքական շահերը, երկար տարիների ընդմիջումից հետո, առաջին անգամ կհամընկնեն նույն կետում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում