Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել
Հնդկաստանի Մումբայ քաղաքում հորդառատ անձրևներից հետո եռահարկ բնակելի շենքի մի մասի փլուզման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս մեկը ստացել է վնասվածքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել են քաղաքապետարանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ դրա տվյալների՝ փլուզվել է Ջանտա Նագար թաղամասում գտնվող շենքի մի մասը։
Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները։
Փլուզումը տեղի է ունեցել ուժեղ տեղատարափ անձրևներից հետո, որոնք Մումբայում շարունակվում են արդեն մի քանի օր։ Վատ եղանակը հանգեցրել է ճանապարհների մի մասի ջրածածկման, ծառերի տապալման և քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքի ժամանակավոր խափանումների, որտեղ թռիչքները դադարեցվել են գրեթե մեկ ժամով։
Հորդառատ անձրևների պատճառով սողանքներ են տեղի ունեցել նաև Մումբայը և Պունան կապող արագընթաց ավտոմայրուղում։ Մայրուղով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտը ավելի վաղ Մումբայի համար հայտարարել էր վտանգի «կարմիր» մակարդակ։ Օդերևութաբանները նախազգուշացրել են հարավասիական հանրապետության գործարար մայրաքաղաքում «ծայրահեղ ուժեղ տեղումների» մասին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...