Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվել է․ ԻՀՊԿ-ն հայտնում է 85 ռազմական օբյեկտի վրա հարվածների մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտների՝ Բահրեյնում և Քուվեյթում։ Այդ մասին հաղորդում է Fars գործակալությունը։
Սրացումն սկսվել է այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մեկնարկի մասին։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։
Հարվածների թիրախ են դարձել հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռների պահեստները, անօդաչու թռչող սարքերի արձակման կետերը, առափնյա ռադիոլոկացիոն կայանները, հակառակորդ նավերի դեմ նախատեսված հրթիռային համալիրները, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները։
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտման մեջ։ Հաշվի առնելով այս և մյուս միջադեպերը, ինչպես նաև նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերականգնումը, Իրանը նախազգուշացրել է, որ կձեռնարկի ցանկացած քայլ, որը կհամարի անհրաժեշտ՝ իր ազգային շահերը պաշտպանելու և երկրի անվտանգությունն ապահովելու համար։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ միջազգային ջրերում քաղաքացիական նավագնացության դեմ Իրանի գործողություններն անհիմն էին ու վտանգավոր, ինչպես նաև խախտում էին հրադադարը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...