«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը»
Ավելի քան 10 օր է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես նաեւ «Օլիմպավան»-ը կապարակնքված են ու կասեցված է վերջիններիս գործունեությունը:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելուց հետո այս կառույցները եւս փակվել են իրավապահների կողմից, սակայն մինչ այս դեռ հայտնի չէ՝ ինչ ստուգումներ են կատարվում այնտեղ կամ կատարվում են արդյոք:
«Ազատություն» ռադիոկայանին Միջազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ տեղյակ են ՀԱՕԿ-ի շուրջ տեղի ունեցողից, կապ են հաստատել ազգային կոմիտեի հետ ու փորձում են լուծումներ գտնել:
«ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները եւ փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց եւ երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- «Ազատության» հարցմանն այսպես են պատասխանել ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:
ՀԱՕԿ-ից ոչ մի հայտարարություն դեռ չի եղել: Միայն օրեր առաջ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը դիմել էր մարզիկներին ու կոչ արել չտրվել սպառնալիքներին՝ հույս հայտնելով, որ ապագայում միասին կրկին հաղթանակներ են կերտելու:
«Օլիմպիական խարտիայի համաձայն՝ բոլոր ԱՕԿ-ները պարտավոր են պահպանել իրենց քաղաքական անկախությունը եւ դիմադրել իրենց ազգային կառավարությունների կողմից քաղաքական, իրավական, կրոնական կամ տնտեսական ցանկացած ճնշման: Եթե պետությունը կասեցնում է, ստանձնում է իր վերահսկողությունը կամ միջամտում է իր ԱՕԿ-ի գործունեությանը, ՄՕԿ-ը դա համարում է կառավարության կողմից միջամտություն: Երբ երկիրը կասեցնում է իր ԱՕԿ-ի գործունեությունը, ՄՕԿ-ն անհապաղ պատժամիջոցներ է կիրառում»,- նշված է խարտիայի 4-րդ գլխի 27-րդ կանոնի 6-րդ կետում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...