Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացանք որ, Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հայաստանի ազգային գրադարանում Իրանական գրականության անկյան բացման կապակցությամբ՝ նշելով, որ նախաձեռնությունը կապահովի իրանական գրականության և մշակույթի առավել լայն հասանելիությունը Հայաստանում՝ նպաստելով իրանագիտության զարգացմանը։
Նա նաև հիշեցրել է, որ նախորդ տարի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվում են Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքեր:
«Այսպիսի ծրագրերը նպաստում են երկու ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը, գիտելիքի տարածմանը և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակականությանը։ Հայաստանում բնակվում և կրթություն են ստանում բազմաթիվ իրանցիներ, ինչպես նաև բազմաթիվ հայեր ուսումնասիրում են իրանական մշակույթը, որոնք կարող են ուսումնառության ընթացքում օգտվել Ազգային գրադարանում առկա իրանական հարուստ գրականությունից՝ գիտական ժողովածուներից, բառարաններից, ուսումնական ձեռնարկներից և այլ հրատարակություններից։
Մենք ապրում ենք թվային դարում, սակայն թվային նյութերը երբեք չեն կարող փոխարինել այս գեղեցիկ, արվեստային ձևավորումներով գրքերին»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի խոսքով՝ Հայաստանի ազգային գրադարանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ վստահության, մշակութային երկխոսության և երկարաժամկետ գործընկերության վրա։
«Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուն այսօր համալրվեց իրանական գրականության նոր հրատարակություններով։ Կարող եմ վստահաբար ասել, որ այս գրականությունը ծառայելու է իր նպատակին՝ հասանելի լինելով ինչպես իրանցի ընթերցողներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են իրանական գրականությամբ, մշակույթով, պատմությամբ, լեզվով և քաղաքակրթությամբ։ Մենք նույնպես պատրաստակամ ենք աջակցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային գրադարանում և արխիվում ձևավորված հայերեն գրականության հավաքածուի համալրմանը՝ այն դիտարկելով որպես մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից մեկը»,- ասել է Աննա Չուլյանը։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ևս կարևորել է Իրանական գրականության անկյան ստեղծումը Հայաստանի ազգային գրադարանում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի ազգային գրադարանին է նվիրաբերվել 293 միավոր գրականություն՝ բառարաններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, ուսումնական ձեռնարկներ, կրոնական գրականություն, պոեզիայի ժողովածուներ, ժամանակակից գեղարվեստական գրականություն և այլ հրատարակություններ, որոնք համալրել են Հայաստանի ազգային գրադարանի իրանական գրականության հավաքածուն։
Ներկայում Հայաստանի ազգային գրադարանում գրանցված են 647 իրանցի ընթերցողներ, որոնք օգտվում են գրադարանի տեղեկատվական ծառայություններից, ընթերցասրահներից և գրքային հավաքածուներից։
Հայաստանի ազգային գրադարանում առկա է իրանական գրականության հարուստ և բազմաբովանդակ հավաքածու, որն ընդգրկում է 1780-ական թվականներից մինչև մեր օրերը հրատարակված գրքեր։ Հավաքածուում ներառված են պարսկերեն բնագրեր, հայերեն թարգմանություններ, ինչպես նաև հայերենից պարսկերեն թարգմանված հրատարակություններ՝ արտացոլելով հայ-իրանական գրական և մշակութային փոխգործակցության տարբեր փուլերը։
Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում 2022 թվականից ձևավորված է «Iranian Collection» թեմատիկ հավաքածուն, որը հնարավորություն է տալիս մեկ որոնմամբ ստանալ Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող իրանական գրականության ամբողջական մատենագիտական ցանկը։ Ներկայում հավաքածուն ներառում է 907 մատենագիտական գրառում։
Իրանական գրականության անկյան բացման շրջանակում ցուցադրվել են նաև Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրականության հավաքածուի իրանական գրականության բացառիկ հրատարակություններից մի քանիսը: Դրանք ներկայացնում են XVIII–XIX դարերի իրանական և իրանագիտական գրատպության արժեքավոր նմուշները և Հայաստանի ազգային գրադարանի հազվագյուտ և արժեքավոր ֆոնդի բաղկացուցիչ մասն են կազմում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»