Ամերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև Օհանյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում տեղի է ունեցել «Հեղինակային կինոյից մինչև Հոլիվուդ» խորագրով հանդիպումը ամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանի հետ։ Նա «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է։
«Ամեն անգամ, երբ օդանավ եմ նստում ու գալիս Հայաստան, շատ հուզված եմ լինում։ Երբ օդանավը վայրէջք է կատարում, ես միշտ ծափահարում եմ։ Վերջին անգամ, օրինակ, գիշերվա մոտ մեկին վայրէջք կատարեցինք, ու կարծես միայն ես էի ծափ տալիս, բայց ինձ համար դա նշանակում է, որ տուն եմ եկել։ Իսկ երբ վերադառնում եմ, միշտ տխուր եմ լինում։ Չեմ համբերում, թե երբ եմ նորից գալու»,-ասել է Սև Օհանյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ այս տարին իր համար շատ առանձնահատուկ էր. «Մինչև հիմա երբեք չէի մասնակցել փառատոնին, բայց միշտ երազել եմ, որ իմ ֆիլմերը «Ոսկե ծիրանի» ծրագրում լինեն։ Շատ ուրախացա, երբ այս տարի հրավեր ստացա։ Ծրագիրն էլ շատ գեղեցիկ է կազմված, տարբեր ժանրերի ու հետաքրքիր ֆիլմեր կան։ Ընդհանրապես շատ սիրեցի այս տարվա ծրագիրը։ Տասը տարի առաջ, եթե ինձ ասեին, որ մի օր իմ ֆիլմն այստեղ է ցուցադրվելու, շատ դժվար կհավատայի»։
Խոսելով հայկական կինոյի մասին, Ս. Օհանյանը նշել է, որ այն մեծ ներուժ ունի. «Ես միշտ օրինակ եմ բերում իմ ընկեր Գոռ Կիրակոսյանին։ Նա շատ լավ ու շատ ծիծաղելի ֆիլմեր է նկարում։ Ամերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին։ Մենք նույնիսկ կատակ ենք անում․ ես միշտ փորձում եմ գուշակել, թե իր ֆիլմի բյուջեն որքան է եղել, ու միշտ շատ ավելի մեծ թիվ եմ ասում։ Հետո նա ցույց է տալիս իրական բյուջեն, ու ես նորից համոզվում եմ, որ այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են։ Կարողանում են համեստ միջոցներով շատ լավ գործ անել։ Կարծում եմ՝ ամենակարևորը շարունակել աշխատելն ու զարգանալն է»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան