Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց, որը կիրականացվի 2026 թվականին:
Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլն դրամ: Մասնավորապես, կֆինանսավորվեն հետևյալ միջոցառումները՝
· «Մաթեմատիկական ֆիզիկայի ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ» 12-րդ միջազգային գիտաժողով,
· Ավանդական երաժշտության ու պարի ավանդույթների միջազգային խորհրդի (ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիում,
· Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն,
· Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության 2-րդ գիտաժողով,
· «Միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցական կապ և օպտոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողով,
· «Ճարտարապետական ժառանգություն և արդի ճարտարապետություն» միջազգային գիտաժողով (ICAHCA-2026),
· «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն-2026» միջազգային գիտաժողով (ICCEE-2026),
· «Պոպուլյացիոն գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված պոպուլյացիաների շրջանում. գլոբալ առողջապահական հավասարության խթանում» միջազգային աշխատաժողով:
Երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը լրացվել է հետևյալ նախաձեռնություններով՝
· «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբար,
· «Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունները» 2-րդ միջազգային քոլեջ,
· Տունը որպես տեքստ. ճարտարապետական և մարդաբանական հետազոտությունների միջազգային ամառային դպրոց-2026,
· Երիտասարդական միջազգային աշնանային 7-րդ դպրոց «Շրջակա միջավայրի գիտություններ. սննդի ռիսկի և օգուտի գնահատում՝ ԵՄ առաջատար փորձ»:
Ավելի վաղ՝ 2026 թվականի համար, ֆինանսավորման էր երաշխավորվել 13 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 7 դպրոց:
«Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն՝ ՀՀ 2026 թ․ և նախորդ տարիների պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը կարող եք տեսնել այստեղ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...