Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ԿԳՄՍ նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով բարերարի կողմից նախատեսվում է ՀՀ-ին նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող իրեն պատկանող անշարժ գույքը, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով, և խնդրել կազմակերպել նշված անշարժ գույքը ՀՀ-ը որպես նվիրաբերություն ընդունելու հետ կապված գործընթացը։
Որոշմամբ նախատեսվում է ընդունել Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի սեփականություն հանդիսացող՝ Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 3-րդ փակուղի, 1 հասցեում գտնվող, 817.64 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.26 հա մակերեսով հողամասի և Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 2-րդ փակուղի, 6/1 հողամաս հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով հողամասի նվիրաբերությունը ՀՀ-ին և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ գորգերի թանգարանի հիմնադրման և գործունեության ապահովման նպատակով՝ պահպանելով այդ տանը բարերարի բնակության իրավունքը։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ձևավորել հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...