Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին

Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։

Կազմակերպությունը հրապարակել է հոդված՝ ներկայացնելով Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ընթացքը և գրանցած հաջողությունները, ինչի շնորհիվ Բանկը վերջերս լավագույնն է ճանաչվել Euromoney-ի մրցանակաբաշխության «Armenia’s Best Digital Bank for Consumers» անվանակարգում:

Հոդվածում Euromoney-ն առանձնացրել է Կոնվերս Բանկի թվային առաջընթացի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես ընդգծելով․

Թվային ծառայությունների ընդլայնումը․ Converse Mobile և C360 հարթակների զարգացման շնորհիվ հաճախորդները մեկ միասնական միջավայրում կարող են օգտվել և կառավարել ավելի քան 15 ծառայություն։

Առցանց գործարքների աճը․ Դիտարկված ժամանակահատվածում հավելվածի ակտիվ օգտատերերի թիվն աճել է 17%-ով, և հավելվածի միջոցով է իրականացվել գործարքների շուրջ 70-80%-ը։

Գործարքների արագությունը. Հաշվի բացման միջին ժամանակը կրճատվել է 5 րոպեից մինչև մոտ 20 վայրկյան՝ կենսաչափական նույնականացման և KYC գործընթացների ներդրման շնորհիվ։ 

Թվային վաճառքների մասնաբաժնի և թվային հարթակներում վարկավորման աճը․ Էապես աճել է թվային հարթակներում մանրածախ պրոդուկտների վաճառքի մասնաբաժինը:

Թվային վարկավորման զարգացումը․ Ավտոմատացված գնահատման համակարգերի և նախահաստատված առցանց վարկավորման ներդրումը նպաստել է վարկավորման գործընթացների արագացմանը և մանրածախ վարկային պորտֆելի 16% աճին։ 

Գործառնական արդյունավետության բարձրացումը.  Թվայանցման արդյունքում ամսական ավելի քան 100,000 փաստաթուղթ ստորագրվել է էլեկտրոնային եղանակով։ 

Euromoney-ի գնահատմամբ, այս զարգացումները վկայում են թվային բանկային փորձառությունը կատարելագործելու, ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու և հաճախորդների սպասարկման նոր չափանիշներ ձևավորելու ուղղությամբ Կոնվերս Բանկի հետևողական աշխատանքի մասին:

Կոնվերս Բանկը թվային լուծումների մշակման և կատարելագործման ընթացքում նաև կարևորում է միջազգային լավագույն փորձի և ոլորտի առաջատար կազմակերպությունների էքսպերտիզայի կիրառումը։ Մասնավորապես, Converse Mobile հավելվածում առցանց նույնականացման և հաճախորդի գրանցման և հաշվի բացման գործընթացների, ինչպես նաև C360 հարթակի կառուցման ու հաճախորդակենտրոն առաջարկների մշակման նպատակով հաճախորդների կարիքների և վարքագծի վերլուծության ոլորտում Բանկը համագործակցել է Visa Consulting-ի հետ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձն ու խորհրդատվական փորձագիտությունը։

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: