Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան
Բեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համարՊարարվեստի նոր ձևաչափի հաջող մեկնարկը ՀայաստանումՄոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Տիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում
Հասարակություն

Պարարվեստի նոր ձևաչափի հաջող մեկնարկը Հայաստանում

Պարարվեստի բոլորովին նոր արտահայտչականություն՝ ծաղկահավաք, բեմադրվեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ «Անթոլոգիա» ժամանակակից պարային ներկայացումը՝ համախմբեց Հայաստանի ժամանակակից պարային ոլորտի ճանաչված արտիստներին և ստեղծագործողներին մեկ բեմում։ «Անթոլոգիան» ոչ միայն ներկայացում էր, այլև ժամանակակից պարի համայնքի միավորման, ստեղծագործական երկխոսության և նոր արվեստային հարթակի ձևավորման մի աննախադեպ հետաքրքիր քայլ։

«Անթոլոգիա» բառը ծագում է հունարեն anthologia բառից և նշանակում է «ծաղկահավաք»։ Եթե գրականության մեջ այն ընտրված ստեղծագործությունների ժողովածու է, ապա այս նախագծում այն վերածվեց շարժումների, գաղափարների, պատմությունների և զգացողությունների կենդանի հավաքածուի։ Յուրաքանչյուր բեմադրություն ներկայացավ որպես առանձին «ծաղիկ»՝ իր գեղարվեստական լեզվով և ասելիքով, իսկ ամբողջ ծրագիրը ձևավորեց ժամանակակից պարի յուրօրինակ համայնապատկեր՝ հանդիսատեսին առաջարկելով բազմաշերտ և ամբողջական արվեստային փորձառություն։

Ներկայացման բեմադրողներն էին Նինա Հայրապետյանը և Թագուհի Մարկոսյանը, որոնց ստեղծագործական համագործակցությունը միավորեց ժամանակակից պարի տարբեր գեղագիտական ուղղություններն ու հեղինակային մտածողությունը։

Նինա Հայրապետյանը ժամանակակից պարի արտիստ է, բեմադրող, Երևանի Պարարվեստի պետական քոլեջի մոդեռն պարի բաժնի ուսուցչուհի և «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձավարը։ Իսկ Թագուհի Մարկոսյանը Երևանի Պարարվեստի պետական քոլեջի դասական պարի ուսուցչուհի է, բեմադրող, ժամանակակից պարի արտիստ, Հայաստանի սպորտային պարերի մրցավար և սպորտի վարպետ։

«Անթոլոգիան» համախմբեց Հայաստանի բալետային և ժամանակակից պարային արվեստի վառ ներկայացուցիչներին։ Ներկայացմանը մասնակցեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներ Նարե Մարկոսյանը, Վահե Բաբաջանյանը, Դավիթ Գրիգորյանը և Հասմիկ Ոսկանյանը, ինչպես նաև ժամանակակից պարի ոլորտի ճանաչված արտիստներ Էդգար Սամվելյանը, Նադյա Սմբատյանը, Վլադ Հախումյանը, Կարեն Խաչատրյանը, Արթուր Խունյանը, Մարիամ Շատինյանը և Էմիլիա Զաքարյանը։ Երաժշտական կենդանի շունչը ներկայացմանը հաղորդեց Իրանից հրավիրված երաժիշտ Մորիդը, ով կատարեց մեկ հատուկ ստեղծագործություն, իսկ ներկայացման մնացած երաժշտական հատվածները ձևավորված էին «Անթոլոգիա» ձևաչափով՝ տարբեր կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին Նինա Հայրապետյանի հեղինակած «222», «Երազներ», «Կորցված դրախտ» և «Վարդի բույրը» բեմադրությունները, ինչպես նաև Թագուհի Մարկոսյանի «Ամռան գիշեր», «Որտեղ դու դեռ գոյություն ունես» և «Այլակերպում» ստեղծագործությունները։ Յուրաքանչյուր աշխատանք առանձնանում էր իր գեղարվեստական լեզվով, սակայն բոլոր ստեղծագործությունները միասին ձևավորեցին մեկ ամբողջական պատմություն՝ ընդգծելով ժամանակակից պարի արտահայտչական հնարավորություններն ու բազմազանությունը։

«Անթոլոգիայի» գլխավոր առանձնահատկությունը ներկայացման ձևաչափն էր։ Առաջին անգամ մեկ բեմում համախմբվեցին տարբեր հեղինակների ինքնուրույն ստեղծագործություններ՝ ստեղծելով մի նախագիծ, որը հանդիսատեսին հնարավորություն տվեց մեկ երեկոյի ընթացքում բացահայտելու ժամանակակից պարի տարբեր աշխարհներ, գեղագիտական մոտեցումներ և ստեղծագործական լեզուներ։ Այս ձևաչափը դարձավ ներկայացման գլխավոր նորույթներից մեկը և արժանացավ բացառիկ ջերմ ընդունելության։

Երեկոյի ավարտին դահլիճը երկար ժամանակ չէր դադարում ծափահարել․ հանդիսատեսը ողջունեց արտիստներին հոտնկայս՝ արտահայտելով իր բարձր գնահատականն ու հիացմունքը։ «Անթոլոգիան» ստացավ բազմաթիվ դրական արձագանքներ, իսկ հանդիսատեսը շնորհակալություն հայտնեց ստեղծագործական խմբին՝ ընդգծելով ներկայացման բարձր գեղարվեստական մակարդակը, հուզական ազդեցությունն ու ժամանակակից պարի նոր շունչը։ Շատերը նաև ցանկություն հայտնեցին, որ նախագիծը շարունակական բնույթ կրի և կրկին ներկայացվի բեմում։

«Անթոլոգիան» ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանում ժամանակակից պարը շարունակում է զարգանալ, համախմբել տարբեր սերնդի արվեստագետների և ստեղծել միջազգային մակարդակին համահունչ բարձրարվեստ նախագծեր։