Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթով, որին մասնակցեց 61 շրջանավարտ՝ կազմելով 19 թիմ։ Նրանք մրցեցին Jeopardy ձևաչափով CTF հարթակում և լուծեցին տարբեր բարդության առաջադրանքներ, որոնք ընդգրկում էին կիբեռանվտանգության հիմնարար թեմաներ։

Մրցույթի առաջադրանքները մշակված էին իրականությանը մոտ սցենարների հիման վրա։ Մասնակիցները թիմերով լուծում էին կիբեռանվտանգության տարբեր խնդիրներ՝ կիրառելով տեխնիկական գիտելիքներ, տրամաբանական մտածողություն և թիմային աշխատանքի հմտություններ։ Այն ծրագրի մասնակիցներին հնարավորություն տվեց գործնականում կիրառելու դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։

«Հայաստանի թվային զարգացումը կախված է ոչ միայն ժամանակակից ենթակառուցվածքներից, այլև այն մարդկանցից, որոնք կարող են անվտանգ, պատասխանատու և վստահորեն գործել տեխնոլոգիական միջավայրում։ Այդ պատճառով Ucom-ի համար կարևոր է դեռ դպրոցական տարիքից նպաստել կիբեռանվտանգության գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորմանը։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք զարգացնելու երիտասարդների կարողությունները,  հետաքրքրություն առաջացնելու տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ, ինչն էլ կնպաստի ապագա տեխնոլոգիական համայնքի ձևավորմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր և խրախուսական մրցանակներ։ 

«Mini CTF-ը ծրագրի տրամաբանական և կարևոր եզրափակիչ փուլն էր։ Մեզ համար էական էր, որ մասնակիցները ոչ միայն ստանային տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն ունենային դրանք կիրառելու իրականությանը մոտ միջավայրում։ Նման փորձառությունը զարգացնում է ոչ միայն տեխնիկական հմտությունները, այլև վերլուծական մտածողությունը, համագործակցելու կարողությունն ու ինքնավստահությունը», - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։

Ucom-ի աջակցությամբ իրականացված ծրագրին մասնակցել են 14–17 տարեկան դպրոցականներ։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից թվային սպառնալիքներին, սովորել են դրանցից պաշտպանվելու հիմնական գործիքներն ու սկզբունքները, ինչպես նաև պատկերացում կազմել կիբեռանվտանգության ոլորտի մասնագիտական հնարավորությունների մասին։ Mini CTF մրցույթը դարձավ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու եզրափակիչ փորձությունը։

Այս նախաձեռնությունը դարձավ Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլը՝ նպաստելով Հայաստանում երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ու տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը։