Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը մեկնարկել է պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում անցկացվեց գործնական դաս՝ դաշտային թռիչքներով։ Դասընթացին ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի շրջանակում ստացվել է մասնակցության ավելի քան 500 հայտ։ Ընտրված մասնակիցներն արդեն ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաներին, FPV համակարգերի կառուցվածքին, սարքերի կառավարմանը, թռիչքների պլանավորմանն ու անվտանգ իրականացմանը։

«Տեխնոլոգիական կրթությունը միայն տեսական գիտելիքների փոխանցումը չէ․ կարևոր է, որ երիտասարդները հնարավորություն ունենան ստացած գիտելիքները փորձարկել և կիրառել նաև գործնականում։ Ucom-ում մեզ համար կարևոր է, որ երիտասարդները շարունակեն հետաքրքրվել տեխնոլոգիաներով և զարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները։ Վստահ ենք, որ նման ծրագրերն ամրապնդում են Հայաստանի դիրքերը որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գործնական դասի ընթացքում մասնակիցները ամրապնդեցին իրենց հմտությունները դաշտային պայմաններում՝ իրականացնելով FPV դրոնների թռիչքներ և կատարելագործելով սարքերի կառավարման, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման տեխնիկան։ Ձեռք բերված փորձը կարևոր հիմք է հետագա բարդ թռիչքային վարժությունների և միջազգային FPV մրցարշավերին մասնակցելու համար։

«Ucom-ի աջակցության շնորհիվ մենք կարողացանք փուլ առ փուլ իրականացնել այս կրթական ծրագիրը՝ սկսած մասնակիցների ընտրությունից մինչև տեսական և գործնական փուլեր։ Այսօր արդեն մասնակիցները կարողանում են իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել դաշտային պայմաններում՝ կատարելով իրական թռիչքներ և զարգացնելով իրենց օպերատորական հմտությունները։ Մեր նպատակն է ոչ միայն սովորեցնել կառավարել դրոն, այլ նաև ձևավորել տեխնիկական մտածողություն, ինժեներական մոտեցում և ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար ԱԹՍ ոլորտում», - ասել է  ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Ucom-ը շարունակաբար իրականացնում է տեխնոլոգիական կրթությանն ու երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել թվային, տեխնիկական և ինժեներական հմտությունները։ ArmDrone-ի հետ իրականացվող FPV* (First-person view) դրոնների կրթական ծրագիրը այս նախաձեռնությունների շարքի կարևոր մասն է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ԱԹՍ տեխնոլոգիաների վերաբերյալ տեսական գիտելիքներ և զարգացնել դրանց կիրառման համար անհրաժեշտ գործնական հմտություններ, որոնք կարող են հիմք դառնալ նրանց հետագա կրթական և մասնագիտական ուղու համար։

* FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։