Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը։
2025 թվականի առանցքային ցուցանիշները
- Գիտելիք և կրթություն։ Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է 24 մասնագիտական դասընթաց (372 մասնակից, միջին տարիքը՝ 45)։ Իսկ 2022–2025թթ. ընթացքում դասընթացներին մասնակցել է շուրջ 800 շահառու։ Թեմաներն ընդգրկել են բարձրարժեք մշակաբույսերի աճեցումից և մեղվաբուծությունից մինչև հյուրատնային բիզնես։
- Փորձի փոխանակում։ Գյուղատնտեսության ոլորտում հաջողության կարևոր նախապայմաններից է առաջատար փորձի ուսումնասիրությունը։ Իրականացվել է 8 խմբային այցելություն (113 մասնակից)։ Ընդհանուր առմամբ, 2023–2025թթ. կազմակերպվել է 41 այցելություն (շուրջ 285 մասնակից)։ Այցելություններն իրականացվել են Հայաստանի մի քանի առաջատար գյուղատնտեսական կազմակերպություններում։
- Startup-ների աջակցություն։ Ֆինանսավորվել է 10 նոր Startup։ Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 72 Startup։ Startup-ների հետ իրականացված աշխատանքների արդյունքում նրանց 73%-ն արդեն գրանցվել է որպես բիզնես։
- Համայնքների զարգացում։ Ակբա Ֆեդերացիան աջակցել է համայնքային զարգացման նախաձեռնություններին՝ խրախուսելով տեղական գաղափարների իրականացումը։ Ստացված 95 հայտից ընտրվել և ֆինանսավորվել է գյուղական տուրիզմի 5 նոր ծրագիր։
- Աջակցություն գինեգործության զարգացմանն ու արտահանմանը։ GIZ-ի և Հայաստանի գինու հիմնադրամի հետ համագործակցությամբ գործարկվել է Winesofarmenia.store հարթակը՝ Եվրամիության տարածքում հայկական գինիների վաճառքն ու պատվերները խթանելու համար։
2025 թվականը հաջող էր ավելի գիտելիքահեն, մրցունակ և կայուն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Ակբա Ֆեդերացիայի նպատակը մնում է անփոփոխ՝ ստեղծել հնարավորություններ, որոնք զարգացնում են համայնքներն ու գյուղական մշակույթը Հայաստանի ամբողջ տարածքում։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին:
Մանրամասն՝ տեսանյութում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...