Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում։
Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու արտադրատեսակներ չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջներին՝«Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք՝ ելակի համով» և «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք՝ տանձի համով»։ Դրանց նմուշներում «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշները չեն համապատասխանել սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված երկու արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։
Տեսչական մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...