Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտի (PIK) նոր վերլուծության համաձայն՝ մոտավորապես 2015 թվականից գլոբալ տաքացման տեմպերն արագացել են։ Բնական ջերմաստիճանային տատանումների ազդեցությունը բացառելուց հետո հետազոտողները ստացել են առաջին վիճակագրորեն նշանակալի ապացույցը, որ մոլորակի երկարաժամկետ տաքացման տեմպն իսկապես աճում է։
Վերջին տասնամյակում Երկրի գլոբալ միջին ջերմաստիճանը, կախված օգտագործվող տվյալների բազայից, յուրաքանչյուր տասնամյակի հաշվով բարձրացել է մոտ 0,35 °C-ով։ Համեմատության համար՝ 1970–2015 թվականներին տաքացման միջին տեմպը յուրաքանչյուր տասնամյակում կազմել է 0,2 °C-ից փոքր-ինչ պակաս։
Վերջին տասնամյակում գլոբալ տաքացման տեմպն ավելի բարձր է եղել, քան ցանկացած այլ տասնամյակում՝ սկսած 1880 թվականից, երբ սկսվել են օդի ջերմաստիճանի գործիքային դիտարկումները»,- գրել է Ազիզյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...