Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստում

Հունիսի վերջին « ՀայաՔվե»-ի գործընկեր` Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Աննեմանսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից առաջ, առաջնահերթ կարգով հարցում էր ուղարկել Եվրոպական հանձնաժողովին` Ավետիք Չալաբյանի նկատմամաբ իրականացվող քաղաքական հետապնդումների վերաբերյալ գնահատական տալու: Եվրապատգամավորը հանձնաժողովին երկու շատ կոնկրետ հարց էր ուղղել.

 արդյո՞ք Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցը քննարկվելու էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ 2026 թվականի հուլիսին Հայաստան կատարվելիք այցի ընթացքում, և ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում Ավետիք Չալաբյանի գործը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած պարտավորությունների համատեքստում։

Երկու շաբաթ առաջ պարոն Աննեմանսը, Եվրոպական հանձնաժողովի կողմից` հանձնակատար Մարտա Կոսի անունից ստացել է «ԱՆԱՐՁԱԳԱՆՔ» արձագանք, որն ըստ էության խուսափողական պատասխան է և բնականաբար չի պարունակում հստակ բարձրացված հարցերին առարկայական մոտեցում։

Ինչպես միշտ ստանդարտ և ընդհանրական բնույթի ձևակերպումներ

- Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների,
- ժողովրդավարական բարեփոխումների,
- իրավունքի գերակայության և
- մարդու իրավունքների վերաբերյալ։

Զրո անդրադարձ Ավետիք Չալաբյանի գործին, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման քաղաքական շարժառիթների վերաբերյալ բարձրացված մտահոգություններին, ինչպես նաև վերջինիս նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափությանը։ Փաստացի Եվրոպական միության բարձր պաշտոնյաները խուսափում են պատասխանել նույնիսկ իրենց իսկ ներկայացուցչական մարմնի բարձրաստիճան պաշտոնյային:

Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վերաբերյալ հռչակված արժեքները չեն կարող կիրառվել սելեկտիվ կերպով։ Եվրոպական միությունը պարտավոր է իր իսկ ջատագոված չափանիշներով գնահատել նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, արդար դատաքննության երաշխիքների խախտման և ընդդիմադիր գործիչների նկատմամբ անհամաչափ սահմանափակումների վերաբերյալ փաստահեն մտահոգությունները։

«ՀայաՔվե»-ն արձանագրում է` երբ հասցեական հարցերին տրվում են ընդհանրական և վերացական պատասխաններ, սկզբունքային դիրքորոշումներն անխուսափելիորեն փոխարինում են քաղաքական նպատակահարմարությանը։ Նման մոտեցումը վարկաբեկում է ժողովրդավարական արժեքների պաշտպանության հեղինակությունը և խաթարում դրանց նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։

Ավետիք Չալաբյանի գործը պահանջում է հստակ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ։
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանությունը չափվում է պատրաստակամությամբ, որով վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաև քաղաքականապես զգայուն և անհարմար դեպքերում։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը շարունակելու է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Հայաստանում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության խնդիրների և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված մտահոգիչ զարգացումների վրա՝ ակնկալելով համարձակ, սկզբունքային և իրապես արժեքահեն արձագանքներ։