«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank
IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը համագործակցություն են սկսել «Կողք կողքի» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում՝ հիմնվելով դրա համայնքային զարգացման, կրթության, ինչպես նաև մարդու ներուժի բացահայտման և ակտիվացման փորձի վրա։
Համագործակցության նպատակն է Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին օգնել ոչ միայն հաղթահարել տեղահանման հետևանքները, այլև դառնալ իրենց նոր համայնքի ակտիվ մասնակիցն ու զարգացման նախաձեռնողը։
«Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը հնարավորություն է տալիս անհատներին նվիրատվություններ անել կարիքավոր ընտանիքներին, մասնավորապես՝ Արցախից տեղահանվածներին:
IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․ ««Կողք կողքի» ծրագիրը միտված է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ստեղծելով իրական հնարավորություններ կրթության և աշխատաշուկայի հասանելիության ապահովման համար։ «Դէկավվա ֆոնդ»-ի հետ այս համագործակցությունը կարևոր քայլ է Սևան համայնքում բնակություն հաստատած ընտանիքներին երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու գործում։ Ընդ որում, մեր աջակցությունը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ․ ինչպես մեր մյուս նախագծերում, այստեղ ևս նախատեսում ենք անցկացնել ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնք շահառուներին կօգնեն ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ՝ ճիշտ և գրագետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար»։
«Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը նշեց․ «Այս ծրագիրը հերթական աջակցման նախաձեռնությունը չէ, այլ ներդրում՝ համայնքի ապագայի մեջ։ Մենք գնահատում ենք մեր գործընկերների վստահությունը և հավատում ենք, որ այս համագործակցությունը կստեղծի երկարաժամկետ ու չափելի փոփոխությունների հիմք»։
Հիշեցնենք, որ «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում IDBank-ն ավելի վաղ համագործակցության հուշագիր էր ստորագրել նաև Երևանի պետական համալսարանի հետ, որի շրջանակում ֆինանսավորվել էին Մայր բուհի 103 արցախցի ուսանողների կրթավճարները (ավելի քան 35 մլն դրամ)՝ նպաստելով նրանց կրթության առաջընթացին և սոցիալական կայունությանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...