ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, հաղորդում է «Ազատությունը»։
Մանհեթենի շրջանային դատարանի դատավոր Ջինեթ Վարգասն «ակնհայտ ապօրինի» է որակել որոշումը, որով այդ երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցվել է բացառապես նրանց ազգության հիման վրա:
Դատավորը պնդել է, որ Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս պետքարտուղարին նման ձևով միջամտել հյուպատոսությունների աշխատանքին:
Պետդեպարտամենտն այս տարվա հունվարին մտցրած սահմանափակումների հիմնավորման մեջ նշել էր, թե 75 երկրների քաղաքացիները մեծ հավանականությամբ կարող են ֆինանսական բեռ դառնալ պետության համար և ԱՄՆ-ում օգտվել սոցիալական աջակցությունից:
Խոսքը ներգաղթի վիզաներին էր վերաբերում և չէր տարածվում ԱՄՆ տուրիստական և ժամանակավոր այլ վիզաների տրամադրման վրա:
Հայաստանից բացի, սահմանափակումները վերաբերում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Մոլդովայի, ինչպես նաև Սոմալիի, Աֆղանստանի, Բրազիլիայի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Ուրուգվայի, Լիբանանի և այլ երկրների քաղաքացիներին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...