«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցնե՜ր
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի կապակցությամբ։ Փաստաթուղթ, որը սկիզբ դրեց անկախ պետության կայացման գործընթացին՝ հիմք ընդունելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշումը։
Այս փաստաթուղթը հիմնված էր անկախ պետություն ստեղծելու հայ ժողովրդի անսասան կամքի վրա։
Սակայն, այսօր ինչ-որ մի խմբակ, որը կառավարվում է դրսից և հրահանգներ է ստանում օտար պետություններից, միաժամանակ հանդիսանալով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների գործակալներ, փորձում է ոչ միայն ձևախեղել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ միայն այն պատճառով, որ դրա նախաբանում հղում է արվում Հայաստանի Անկախության Հռչակագրին, այլև, որ առավել վտանգավոր է, պարտադրել հանրությանը նոր Սահմանադրություն՝ այդպիսով հայտարարելով ինչ-որ կեղծ «չորրորդ հանրապետության» ստեղծման մասին։
Այս պայմաններում, առավել քան երբևէ, կարևոր է ներհասարակական հաշտությունը։ Հայաստանի առջև ծառացած դժվարությունները կարելի է հաղթահարել միայն ազգային միասնության և արդյունավետ կառավարման պայմաններում։ Մեզանից յուրաքանչյուրը, իր տեղում և իր ձևով, պետք է կատարի սերունդներին անկախ պետություն ու Հայրենիք փոխանցելու մեր պարտավորությունը և ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանի իսկապես ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալու մեր ցանկությունը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...