Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա Կոստանյան

Փաստենք, որ ՀԱՍԵ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կազմակերպված արշավից Նիկոլ Փաշինյանը հետքայլ է անում։ Հիմա նա արդեն պատրաստ է նստել և «ամենայն հարգանքով» քննարկել «խնդիրները»։

Եթե նկատեցիք, երեկ Ազգային ժողովում նրա հռետորաբանության մեջ որոշակի նահանջ նկատվեց, կիրառվող մեթոդաբանության փոփոխություն, տակտիկական մեղմացում, ըստ երևույթին պայմանավորված հասարակական հակազդեցությամբ և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից դատապարտող և «մտահոգ» հայտարարություններով: Սակայն սա դեռ չի նշանակում, որ նա պատրաստվում է իր իսկ օրակարգից հրաժարվել։

Օգոստոսի 20-ին նա դեռ շարունակում էր հայտարարել, որ ՀԱՍԵ-ն «կանոնական ծիրից դուրս է բերվել», իսկ օգոստոսի 25-ին հայտնում է պատրաստակամություն Կաթողիկոսի կողմից իր «բարենորոգման օրակարգն» ընդունվելու դեպքում «ամենայն հարգանքով» նստել և քննարկել։

Հիշեցնեմ նաև` Կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների առաջին դատական նիստին ընդառաջ մի շարք դատապարտող հայտարարություններ արվեցին թե հայկական, և թե միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU) հրապարակայնորեն հայտարարել էր, որ Կաթողիկոսի հրաժարականի, ընտրության կամ եկեղեցու կանոնադրության հարցերը չեն կարող թելադրվել քաղաքական իշխանության կողմից՝ հղում անելով կրոնական ազատության միջազգային պաշտպանության սկզբունքներին։ Իսկ դրանից ընդամենը մեկ օր առաջ IODA-ի միջազգային փորձագետները կոչ էին անում ԵՄ-ին և արևմտյան երկրների կառավարություններին ավելի կոշտ արձագանքել Հայաստանում Եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշումներին։ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ World Council of Churches իր հերթին մտահոգություն էր հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ` ընդգծելով ՀԱՍԵ կենսական հոգևոր, մշակութային և պատմական դերը հայ ժողովրդի և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի կյանքում, փաստել, որ «եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտությունն» անթույլատրելի է` առաջարկելով ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ հայ ժողովրդի բարգավաճմանը նպաստող եղանակով լուծել։

Այստեղից հետևություն, թույլատրելի և միանգամայն տրամաբանական է վարկածը, որ արտաքին ազդակների ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը պայմանական նահանջի տակտիկա է ընտրել․ ըստ երևույթին Փաշինյանն սկսում է գիտակցել, որ Կաթողիկոսի դեմ ուղղակի քաղաքական պայքարը միջազգային մակարդակում ընկալվում է որպես` ոչ թե պարզապես «եկեղեցու բարեփոխում», այլ որպես պետության միջամտություն ինքնակառավարվող կրոնական կառույցի ներքին գործերին և կրոնական ազատության խնդիրներին։

Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք: Ոչ ոք չէր խոստացել, որ հեշտ է լինելու: