Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Ucom-ը ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը՝ հնարավորություն տալով Unity համապատասխան սակագնային պլաններին 12-ամսյա պարտավորությամբ միացող բաժանորդներին ստանալ Motorola Moto G35 սմարթֆոն՝ նվեր։
Առաջարկը կգործի 2026 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 24-ը և նախատեսված է Unity-ին նոր միացող բաժանորդների համար՝ նոր ուսումնական շրջանում նրանց հնարավորություն տալով ստանալ նոր սմարթֆոն։
Unity սակագնային պլանները մեկ փաթեթում միավորում են տան ինտերնետը, հեռուստատեսությունն ու շարժական կապը՝ ընտանիքի անդամներին հնարավորություն տալով օգտվել կապի և ժամանցի բոլոր ծառայություններից մեկ միասնական առաջարկի շրջանակում։
«Նոր ուսումնական տարին ընտանիքների համար նաև նոր պահանջների և առօրյա ռիթմի մեկնարկ է, և հուսալի ինտերնետն ու շարժական կապը կարևոր դեր ունեն ուսման, աշխատանքի և հաղորդակցության համար։ Մենք կարևորում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու կապի հնարավորությունները լինեն ավելի հասանելի և օգտակար մեր բաժանորդների առօրյայում, և Ucom-ն իր համապատասխան առաջարկներով միշտ իրենց կողքին է», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Մարզերում «Unity վերադարձ դպրոց» առաջարկից հնարավոր է օգտվել՝ միանալով Unity 9000 մարզային փաթեթին՝ 8000 դրամ զեղչված ամսավճարով, և ավելի բարձր սակագնային պլաններին։ Երևանում առաջարկը հասանելի է Unity 12500 և ավելի բարձր սակագնային պլաններին միանալու դեպքում։
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է կնքել 12-ամսյա պարտավորություն։ Motorola Moto G35 սմարթֆոնների քանակը սահմանափակ է․ նվերը հասանելի կլինի առաջին 300 բաժանորդներին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...