Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում  պաշտոնապես բացվել է  արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր:  

 Ջերմոցային համալիրում  ներդրված «խելացի» համակարգը սկանավորում է ամբողջ ջերմոցը՝ հավաքելով և վերլուծելով լոլիկի քանակի, հասունության, բույսերի վիճակի և նույնիսկ վնասատու միջատների առկայության վերաբերյալ բոլոր տվյալները։

Գերժամանակակից այս ջերմոցում լոլիկներն աճեցվում են կոկոսի մանրաթելերից պատրաստված մաքուր միջավայրում. անհրաժեշտ բոլոր սննդանյութերը բույսերին մատակարարվում են կաթիլային ոռոգման համակարգով։ 

Այժմ ջերմոցից օրական ստանում են շուրջ 18-20 տոննա բերք, որն ամեն օր արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ՝ Լատվիա, Բուլղարիա, Ռումինիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։ Արտադրության ծավալը մոտ ապագայում նախատեսվում է հասցնել օրական շուրջ  40 տոննայի։

«Այս նախագիծը ֆինանսավորելու ընթացքում հարցերը շատ էին, սակայն այստեղ մեծ դեր խաղաց վստահությունը, և մենք վստահորեն գնացինք նախագծի ֆինանսավորման ճանապարհով։ Նախագիծը, որն արդեն պատրաստ է, և մենք տեսնում ենք, ի սկզբանե եղել է պարզապես գաղափար՝ գրված թղթի վրա. այժմ մենք հպարտանալու առիթ ունենք, որ այսպիսի լավ աշխատանք ենք ֆինանսավորել։ Այս դժվար ժամանակներում պետք է չկորցնենք լավատեսությունը, առաջ շարժվենք և յուրաքանչյուր ճգնաժամ դիտարկենք որպես նոր հնարավորություն»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։  

«Այս ջերմոցում գործողությունները կառավարում է արհեստական բանականությունը, ունենք նաև մոնիթորինգի ռոբոտ, որը սկանավորում է ամբողջ ջերմոցն ու բույսերը։ Ներկա պահին կարող ենք իմանալ, թե քանի կիլոգրամ լոլիկ ունենք, ինչ հասունության, կա՞ն արդյոք հիվանդ բույսեր, և անգամ ռոբոտը մեզ օգնում է հասկանալ, թե ինչ միջատներ կան այստեղ։ Մեր բիզնեսի ընդհանուր զարգացման մեջ շատ մեծ դերակատարություն են ունեցել  Ակբա բանկը և Ակբա Լիզինգը։ Մեր ջերմոցն ամբողջությամբ ֆինանսավորվել է Ակբա բանկի միջոցով, իսկ Ակբա Լիզինգի հետ համագործակցությամբ ջերմոցային համալիրը հագեցրել ենք տարբեր տեխնիկաներով»,- նշում է «Ագրո Պրոմ» ընկերության հիմնադիր, տնօրեն Հայկ Հունանյանը։

Արդեն գործող ջերմոցի կողքին՝  կրկին 10 հեկտար տարածքում,  մեկնարկել են ջերմոցային նոր համալիրի շինարարական աշխատանքները, նախատեսվում է նաև կառուցել արտադրական տարածք, որտեղ կկազմակերպվի անհրաժեշտ փաթեթավորման արտադրությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։